Artsakhpress

Հասարակական

Աղավնոյում կիրականացվի «Խոսող գիրքը» ծրագիրը

Տաթև Կարապետյանը ծնվել և մեծացել է Երևանում։2018 թվականից սկսած` ապրել և աշխատել է Արցախում` «Դասավանդի’ր, Հայաստան» Կրթական հիմնադրամի Արցախի տարածաշրջանային գրասենյակում` որպես Առաջնորդության զարգացման ղեկավար։ Նա, Օսըմ Արցախ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, ԱՀ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում նախաձեռնել է իրականացնել «Խոսող գիրքը» ծրագիրը:

Աղավնոյում կիրականացվի «Խոսող գիրքը» ծրագիրը

Աղավնոյում կիրականացվի «Խոսող գիրքը» ծրագիրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Ներկայումս շարունակում եմ աշխատել Հիմնադրամում, բայց այլևս Արցախում չեմ ապրում, սակայն դա չխանգարեց ինձ ծրագիրը նախաձեռնել հենց Արցախում, քանի որ Արցախին սիրահարվում ես մեկ անգամ ու ընդմիշտ։

Բնութագրությունը հասանալի չէ

Արցախի գյուղերը, հատկապես` Քաշաթաղի շրջանի, սեփական տան պես ճանաչել եմ, աշխատանքի բերումով ունեցել եմ բախտավորություն` շրջելու մեր համայնքներով՝ Արցախի իրական համն ու հոտը զգալով։ Շատ դժվար էր պատերազմից հետո վերադառնալ Արցախ ու չգտնել այն Արցախը, որը ունեցել եմ աշխատելուս երկու տարիների ընթացքում, հատկապես տեսնել Քաշաթաղի շրջանը՝ ադրբեջանական բռնազավթման մեջ։
Ու միայն Աղավնո գյուղն էր, որ ամբողջ Քաշաթաղից մնաց հայկական ու դարձավ ինձ համար պայքարի, ուժի ու վերածննդի սիմվոլ, որտեղից, կարծում եմ, մի օր նորից հայկականությունը տարածվելու է Քաշաթաղի շրջանում և ոչ միայն։ Մտաբերեցի համայնքապետի խոսքերը, որոնք շատ տպավորեցին ինձ, երբ քննարկում էինք ծրագրի մանրամասները` Բերձորից ևս աշակերտների ներգրավումը. նրանք Աղավնոյի դպրոց են հաճախում. «Ժամանակին Աղավնոն էր սնվում Բերձորից, հիմա՝ Բերձորը Աղավնոյից»։
Տեղեկացա, որ, չնայած պատերազմական ու հետպատերազմական շրջանում հերոսական մղումներին և ջանքերին, համայնքում ներկայումս, ցավոք, շատ են խնդիրները, այդ թվում՝ երեխաների կրթամշակութային զբաղվածության և զարգացման։ Հենց դրա համար էլ որոշեցի, որ «Խոսող գիրքը» գնալու է Աղավնո՝ գեղեցիկը, լավատեսությունը, արվեստը ամրապնդելու Աղավնոյում», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տ. Կարապետյանը։

Նրա համոզմամբ՝ «Խոսող գիրքը» ծրագիրը պարզապես գրքերի նվիրատվության կամ գրադարանի բարեկարգման մասին չէ։

«Ծրագիրը նախ և առաջ նախատեսված է երեխաների շրջանում գրականության և արվեստի հանդեպ սերը մեծացնելու համար։ Աշակերտները հնարավորություն են ստանալու «կենդանի» շփում ունենալու գրքերի հետ՝ ինտերակտիվ հանդիպում-քննարկումներ և աշխատարաններ ունենալով գրողների, թարգմանիչների ու արվեստագետների հետ, ովքեր նրանց առաջ կբացեն գրքերի և գրականության գաղտնիքները, խորապես կծանոթացնեն գրական գործերի կերպարային և սյուժետային առանձնահատկություններին՝ այդպիսով խթանելով նաև երեխաների ստեղծագործականությունը։

Նպատակն այն է, որ երեխաները հասկանան, որ գրողները «մեռած մարդիկ չեն», գրականությունը կենդանի է, մեզ հետ, մեր կողքին ապրում են գրքերի հերոսները, գրողները, նրանք միայն գրականության դասագրքերում չեն։ Հենց այդ նկատառումով է ծրագիրը կոչվում «Խոսող գիրքը», որպեսզի գրքերը գրադարակներից դուրս գան, մարդկային կերպ ստանան ու «խոսեն» երեխաների հետ։ Ծրագրի շրջանակներում ձեռք են բերվելու ժամանակակից գրողների և արվեստագետների այն գրական գործերը (հաշվի առնելով նաև երեխաների տարիքային առանձնահատկություններն ու նախասիրությունները), որոնց շուրջ էլ հենց տեղի են ունենալու հանդիպումները համայնքում։ Ծրագրի առանցքում դրել եմ գրականությունը, ընթերցանությունը՝ որպես անձի աշխարհայացքի, արժեհամակարգի, երևակայության, գեղագիտական ընկալումների և աշխարհընկալման ձևավորման միջոց», - ներկայացրեց Տ. Կարապետյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ այժմ թիրախային գրքերի ձեռքբերման, հատուկ ծրագրի համար նախատեսված գրադարակի, հյուրերի և այցերի պլանավորման փուլում են. մինչև տարեվերջ կունենան առաջին գրական այցը համայնք և ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ծրագրի շրջանակներում կունենան հինգ այց-քննարկում գրող-արվեստագետների հետ, նաև՝ ամփոփիչ փակման միջոցառում։

«Ծրագրի ամենամեծ հաղթանակը կհամարեմ երեխաների ընթերցասիրության բարձրացումը, նաև համոզված եմ, որ գրողների և արվեստագետների հետ կենդանի շփումը առանցքային դեր կունենա արվեստի ճանաչման և գնահատման հարցում, ինչու չէ, գուցե նաև ստեղծագործական տաղանդներ բացահայտելու հնարավորություն կտա։ Մյուս կողմից, ինչպես արդեն նշել եմ, Աղավնոն կամքի ու պայքարի խորհրդանիշ է, ուստի ծրագրի միջոցով նպատակ ունեմ ավելի ճանաչելի դարձնել համայնքն ու տեղի մարդկանց՝ իրենց հերոսական կյանքով։ Ծրագրի իրականացման ընթացքում նաև կաշխուժանան գյուղի կյանքն ու առօրյան, կփորձենք շարունակական կապեր ամրապնդել և հնարավորություններ ստեղծել գյուղում մշակութային կյանքի զարգացման և հնարավորությունների ստեղծման համար», - հավելեց Տ. Կարապետյանը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search