Artsakhpress

Հասարակական

ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ աշխատում է Արցախ առաքելություն ուղարկելու ուղղությամբ․ Ադրբեջանը կրկին խոչընդոտում է

Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց կազմակերպության առաքելությունն այդպես էլ չի կարողանում այցելել Արցախ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ աշխատում է այդ ուղղությամբ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ աշխատում է Արցախ առաքելություն ուղարկելու ուղղությամբ․ Ադրբեջանը կրկին խոչընդոտում է

ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ աշխատում է Արցախ առաքելություն ուղարկելու ուղղությամբ․ Ադրբեջանը կրկին խոչընդոտում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Factor.am-ի փոխանցմամբ, այս մասին ադրբեջանական Report գործակալությանը հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։
 
«Ներկայում մենք աշխատում ենք Ղարաբաղ այդ առաքելության կազմակերպման ուղղությամբ։ Հուսով ենք, որ դա հնարավոր կդառնա մոտ ժամանանկներում, սակայն ներկայում անհրաժեշտ պայմաններ չկան։ Մենք փորձում ենք մանրամասն տեղեկություն ստանալ այդ թեմայով»,- ասել են ՅՈՒՆԵՍԿՕ-ից։
 
Ստացվում է, որ ադրբեջանական կողմը կրկին համաձայնություն չի տալիս ու տարատեսակ խոչընդոտներ է ստեղծում Արցախ ու նրա գրավյալ տարածքներ առաքելության այցի համար։
 
 Նշենք, որ ամիսներ առաջ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցի շուրջ բանակցությունները շարունակվում են, և նշել, որ ադրբեջանական կողմի  պայմաններն ու առաքելության կազմակերպման տեխնիկական մանրամասները փոխանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին։
 
«Կազմակերպությունը պետք է որոշում կայացնի այդ հարցով։ Մենք նրանցից ակնկալում ենք արդար ու անաչառ դիրքորոշում, որ կազմակերպությունը հարցը չի քաղաքականացնի, այլ կգործի բացառապես իր մանդատին համապատասխան»,-ասել էր Քերիմովը։
 
Ադրբեջանական կողմը Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ամեն ինչ անում է՝ թույլ չտալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքն Արցախ ու նրա գրավյալ տարածքներ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները ևս հայտարարություններ են արել հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության և այդ աշխատանքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման մասին, որը մերժում է պաշտոնական Բաքուն՝ շարունակելով տարբեր մեղադրանքներ հնչեցնել կազմակերպության հասցեին։
 
Օգոստոսի վերջին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Վլադանկա Անդրևայի հետ հանդիպմանը կրկին անհիմն մեղադրանքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին ու նշել, որ հայկական կողմ է խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքին։
 
«Պատերազմից հետո մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից ազդանշաններ ստացանք, որ նրանք ցանկանում են գալ։ Իհարկե, մենք զարմացանք, քանի որ նրանք երբեք չէին գալիս, երբ մենք կանչում էինք, կարելի է ասել՝ գրեթե 30 տարի, իսկ պատերազմից հետո որոշեցին գալ։ Մենք համաձայնեցինք, և ինչքանով ինձ հայտնի է՝ վերջին տեղեկությունն այն է, որ առաքելությունը ձևավորված է, սակայն հիմա Հայաստանը դեմ է դրան։ Դրա համար էլ առաքելությունը կրկին հետաձգվում է»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։
 
 Ալիևի այս հերթական կեղծիքին անդրադարձել էր նաև ՀՀ ԱԳՆ-ն։ Բացի այդ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ իր հերթին է հասցեական հայտարարություններով նշել, որ առաքելության մուտքի հիմնական խոչընդոտն Ադրբեջանն է։
 
Մասնավորապես, դեկտեմբերին կազմակերպության մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն հայտարարել էր, որ Ադրբեջանից դեռ պատասխան չեն ստացել Արցախ կազմակերպության փորձագիտական առաքելություն ուղարկելու համար։
 
«Առայժմ միայն Ադրբեջանի պատասխանին ենք սպասում, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա առաջ շարժվել առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- ասել էր նա։
 
 Հավելենք, որ միայն մայիս–հունիս ամիսներին էր ադրբեջանական կողմից կազմակերպության Արցախ այցի շուրջ դրական տեղաշարժ նկատվում։ Ալիևը հայտարարել էր, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ քննարկումներ են անցկացնում ու դրանք գտնվում են առաքելության ժամանման բանակցությունների վերջին փուլում, ինչից հետո՝ հունիսի վերջին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան էր հաղորդել, որ Բաքուն և ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում են Արցախի գրավյալ տարածքներ կառույցի առաքելության կազմակերպման հարցը։ Խոսքը Ակնայի (Աղդամ), Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների և Շուշիի մասին է։
 
Սակայն պաշտոնական Բաքուն վերջին ամիսներին կրկին դիմում է ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների՝ ամեն կերպ փորձելով անհնարին դարձնել կազմակերպության առաքելության մուտքն Արցախ։ Էմմա Չոբանյ

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search