Artsakhpress

Սպորտ

Աղբյուր․ Ռուսաստանի Մ19 ընտրանու 3 ֆուտբոլիստ հնարավոր է միանա Հայաստանի երիտասարդական հավաքականին

«РБ Спорт»-ը հայտնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կապ է հաստատել Ռուսաստանի Մ19 հավաքականի երեք խաղացողների հետ։

Աղբյուր․ Ռուսաստանի Մ19 ընտրանու 3 ֆուտբոլիստ հնարավոր է միանա Հայաստանի երիտասարդական հավաքականին

Աղբյուր․ Ռուսաստանի Մ19 ընտրանու 3 ֆուտբոլիստ հնարավոր է միանա Հայաստանի երիտասարդական հավաքականին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խոսքը Չերտանովո ՖԱ-ի երկու 18-ամյա խաղացողներ Ալեքսանդր Կովալենկոյի և Գարիկ Լևինի, ինչպես նաև ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի 18-ամյա կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևի մասին է, փոխանցում է armsport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ խոսքը Հայաստանի երիտասարդական հավաքական հրավիրվելու մասին է։
Կովալենկոն և Բագրինցևը վերջերս Ռուսաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել են Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլին, որում հաղթելով Հունաստանին, Գերմանիային և Ֆարերյան կղզիներին, դուրս են եկել խմբից առաջին տեղով։ Բագրինցևը 3 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ, Կովալենկոն խփել է 1 գոլ և կատարել է մեկ գոլային փոխանցում։ Լևինը չի հրավիրվել Ռուսաստանի մինչև 19 տարեկանների հավաքական՝ այս փուլին մասնակցելու համար։
Այս մրցաշրջանում Կովալենկոն ՖԱԼ-2-ում անցկացրել է 13 հանդիպում, որոնցում կիսապաշտպանը դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։ Լևինը անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։ Բագրինցևը երիտասարդական առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Բացի այդ, կիսապաշտպանն այս մրցաշրջանում իր նորամուտը նշել է ԲԿՄԱ-ի հիմնական թիմի կազմում՝ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Որոշ սոցիալական խմբերի տրամադրվող սոցվճարների չափերը բարձրացվել են

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Շուշիից արձակված անկանոն կրակոցներից հայկական կողմը տուժածներ չունի. փորձագետ

Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսել է կրակը արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի 3 վիրավոր. ՀՀ ՊՆ

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին. բանակցություններ են ընթանում

Search