Artsakhpress

Քաղաքական

Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հետ. Մհեր Գրիգորյան

Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հետ։

Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հետ. Մհեր Գրիգորյան

Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հետ. Մհեր Գրիգորյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիի հայտարարությանը, ըստ որի՝ պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման, դրա հետագա սահմանազատման վերաբերյալ երկկողմանի հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ: Սակայն այս հարցը ոչ մի կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ»,- ասել է նա։

Հայաստանի փոխվարչապետը հավելել է նաև, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումների ապահովման հարցերի ուսումնասիրությամբ։

«Այս հարցերի վերջնական կարգավորման քննարկում չի եղել»,- ասել է նա։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

«Ադրբեջանը ճանաչել էր ԼՂ ինքնորոշման իրավունքը՝ համաձայնելով ստորագրել խաղաղության պայմանագիր․ ի՞նչ կարիք կար մերժել»․ Վ․ Աթանեսյան

Search