Ամերիկյան իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը չհանգեցնի ռազմական առճակատման։
ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի Ուկրաինայի շուրջ իրավիճակը չհանգեցնի բախման. Պենտագոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ամերիկյան Defense One հրատարակությանը տված հարցազրույցում։
«Ես չեմ ենթադրի, թե ինչ կարող է լինել այս դեպքում»,- պատասխանել է նա այն հարցին, թե ինչ գործողություններ կձեռնարկի ԱՄՆ-ն Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման դեպքում։
«Ես ուղղակի կասեի, որ, առաջին հերթին, մեր նպատակն է այնպես անել, որ դա տեղի չունենա։ Աշխատելով օտարերկրյա գործընկերների և դաշնակիցների հետ՝ Ռուսաստանին փոխանցելու համար, որ դա իսկապես վատ գաղափար է»,-ասել է Պենտագոնի ղեկավարը: