Artsakhpress

Հասարակական

«Սպորտը նույնպես գիտելիք է». Սոս համայնքը մարզադաշտ կունենա

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Գրիգոր Էլիզբարյանը Երևանից գործուղվել է Արցախ և այժմ Մարտունու շրջանի Սոս համայնքի Հայկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում երկարօրյայի ուսուցիչ է։ Նա իր աշակերտների հետ միասին որոշել է համայնքային ազդեցության նախագիծ իրականացնել սպորտի բնագավառում։

«Սպորտը նույնպես գիտելիք է». Սոս համայնքը մարզադաշտ կունենա

«Սպորտը նույնպես գիտելիք է». Սոս համայնքը   մարզադաշտ կունենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գ. Էլիզբարյանը նշեց, որ նախագիծը «Սպորտը նույնպես գիտելիք է» խորագիրն ունի, քանի որ կրթված, կոփված և առողջ մարմին ունենալու համար նույնպես գիտելիք է հարկավոր։
Բնութագրությունը հասանալի չէ
««Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական կազմակերպության առաջնային ծրագրերից է համայնքում դրական փոփոխություն իրականացնելը՝ տարբեր նախագծերի միջոցով։ Այդ նախագծերի ընտրության և իրականացման գործում Ուսուցիչ-առաջնորդները և աշակերտները միանգամայն ազատ են։ Նրանք ավելի լավ գիտեն, թե ինչ են ուզում։ Երբ քննարկման փուլում էինք, թե ինչ նախագիծ կարելի իրականացնել, խնդրեցի մեկ օր հետո տալ պատասխան։ Կարելի է ասել, որ աշակերտները միաձայն որոշում էին կայացրել։ Նրանք ընտրեցին սպորտի ոլորտը, քանի որ նվազագույն պայմանների կարիք ունեն՝ դրսում սպորտով զբաղվելու համար։ Նախագծի իրականցման համար նախ ուսումնասիրել ենք, թե մեզ ինչ է հարկավոր՝ սկսած անհրաժեշտ պարագաներից, մինչև նախագծի ժամանակացույց և բյուջե կազմելը։ Այդ ամենը ներկայացրել ենք սահիկներով։ Այս պահին նախագծի իրականացման համար դրամական աջակցություն ստանալու փուլում ենք։ Մեր նախնական հաշվարկներով` աշխատանքները սկսելու ենք մարտ ամսվա կեսերից», - ներկայացրեց Գ. Էլիզբարյանը։
Բնութագրությունը հասանալի չէ
Մեր զրուցակիցն ակնկալում է, որ իր աշակերտները կդառնան առավել ինքնավստահ և կհավատան, որ իրենք համայնքում կարող են լինել փոփոխություն բերողները։ «Վստահ եմ, որ սոսեցիների համար կարևոր է ունենալ մարզադաշտ, որտեղ շատերը հնարավորություն կունենան մարզվելու, սպորտային խաղեր խաղալու, մրցույթներ կազմակերպելու։ Նրանք կունենան ակտիվ ժամանց և առողջ ապրելակերպ», - ասաց Գ. Էլիզբարյանը։
Արցախ գալը եղել է Գրիգորի ընտրությունը։
«Արցախում մի քանի անգամ եղել էի, զինվորական ծառայությունս նույնպես այստեղ է անցել։ Կարելի է ասել՝ կապվածություն կա։ Բացի այդ էլ, այս վերջին պատերազմով էր պայմանավորված։ Ուզում եմ ինչ-որ ձևով օգտակար լինել Արցախին։ Ես ինձ համարում եմ իրատես մարդ, բայց, միաժամանակ, լավատեսությունս չեմ կորցնում։ Գուցե առաջին հայացքից անհամատեղելի լինեն այս երկուսը, սակայն ես հավատում ու սպասում եմ այն օրվան, երբ Արցախում միայն խաղաղություն ու առաջընթաց կլինի, մարդկանց սրտերում ուրախությունն ավելի շատ կլինի», - հավելեց նա։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search