Artsakhpress

Միջազգային

Հայտնի է Գերմանիայի նոր կանցլերի անունը

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի նոր կառավարությունը:

Հայտնի է Գերմանիայի նոր կանցլերի անունը

Հայտնի է Գերմանիայի նոր կանցլերի անունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Խորհրդարանականները, ինչպես և ակնկալվում էր, նոր կանցլերի պաշտոնում ընտրել են սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին, փոխանցում է tert.am-ը։

Շոլցը ստացել է պատգամավորների 395 ձայն: Այժմ նա կուղևորվի նախագահական պալատ. Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը պետք է նոր կանցլերի նշանակի, ինչից հետո նա կվերադառնա խորհրդարան, որտեղ էլ տեղի կունենա երդմնակալության արարողությունը:

Նոր կառավարությունը կփոխարինի Անգելա Մերկելի կառավարությանը, նա 4 անգամ առաջնորդել է իր «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը՝ հաղթանակ տանելով ընտրություններում: Մերկելը կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի 15 օր: Հելմուտ Կոլին շրջանցելու համար նրան 12 օր չի հերիքել: Այդ դեպքում նա կդառնար երկրորդ ամենաերկար պաշտոնավարած կանցլերը Օտտո ֆոն Բիսմարկից հետո:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Լուրերը, թե Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար, իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ խոսնակ

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ

Արցախյան «Հաթերք ֆուդ»-ը ոսկե մեդալի է արժանացել Լոնդոնում կայացած հեղինակավոր մրցույթում

Search