Artsakhpress

Միջազգային

Գերմանիայի արտգործնախարարը կարծում է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը դեռ չի համապատասխանում ԵՄ չափանիշներին

«Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման գործընթացը շարունակվում է, և եվրոպական իրավունքի գերակայությունը մեծ դեր է խաղում:

Գերմանիայի արտգործնախարարը կարծում է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը դեռ չի համապատասխանում ԵՄ չափանիշներին

Գերմանիայի արտգործնախարարը կարծում է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը դեռ չի համապատասխանում ԵՄ չափանիշներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին տեղեկացնում է regionpress.am։

Այս մասին կիրակի ZDF հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը։

«Մենք այն քննարկել ենք կոալիցիոն բանակցությունների շրջանակներում և կոալիցիոն համաձայնագրում սահմանել ենք, որ էներգետիկ նախագծերի վրա պետք է կիրառվի եվրոպական էներգետիկ օրենքը, ինչը նշանակում է, որ այս պահին գազատարի նախագիծը չի կարող հավանության արժանանալ»,- ասել է նա։ Նախարարի խոսքով՝ նախագիծը մինչ այժմ «չի համապատասխանում ԵՄ պահանջներին»։

Գազամուղի շահագործման համար «Հյուսիսային հոսք 2»-ի օպերատորը պետք է ստանա գերմանիայի կարգավորող մարմնի հավանությունը, որը ստուգում է նախագծի համապատասխանությունը ԵՄ պահանջներին:

Հավաստագրումն այժմ դադարեցվել է, քանի որ «Հյուսիսային հոսք 2»-ի օպերատորը, որի կենտրոնակայանը գտնվում է Շվեյցարիայում, պետք է դուստր ձեռնարկություն գրանցի Գերմանիայում: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, հավաստագրումը չի շարունակվի: Նորանշանակ Կանցլեր՝ Օլաֆ Շոլցը մինչ այժմ շատ զուսպ է արտահայտվել գազատարի ճակատագրի հարցում։

Նա մատնանշել է, որ ոչ մի երկիր չի կարող խախտել այլ պետության սահմանները, այլապես «այն կունենա հետևանքներ»։ Բուրբոքը, որպես Կանաչների կուսակցության համանախագահ, վերջին տարիներին բազմիցս պահանջել է դադարեցնել այս նախագիծը: Այժմ նա Շոլցի կառավարությունում արտաքին գործերի նախարարն է: Հիմնական արտաքին քաղաքական կուրսը, որպես կանոն, որոշվում էր կանցլերի վարչությունում, այլ ոչ թե արտաքին գործերի նախարարությունում։

Հիշեցնենք, ռուսական կողմը բազմիցս ընդգծել էր, որ «Հյուսիսային հոսք 2»-ը կոմերցիոն նախագիծ է և իրականացվում է եվրոպական գործընկերների հետ համատեղ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տարակուսանք էր հայտնել մի շարք երկրների՝ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հանգամանքներով գազատարի ճակատագիրը որոշելու փորձերի առնչությամբ։ Մոսկվան նաև բազմիցս հայտարարել է, որ երբեք էներգառեսուրսները որպես ճնշման գործիք չի օգտագործել։


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search