Artsakhpress

Հասարակական

Արցախի ապագան յուրաքանչյուրիս միասնական ու անշահախնդիր աշխատանքի մեջ է. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Արցախ գործուղված ուսուցչուհի

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում անգլերենի ուսուցչուհի Աննա Արսենյանը Երևանից գործուղվել է Արցախ և դասավանդում է ԱՀ Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի միջնակարգ դպրոցում:

Արցախի ապագան յուրաքանչյուրիս միասնական ու անշահախնդիր աշխատանքի մեջ է. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Արցախ գործուղված ուսուցչուհի

Արցախի ապագան յուրաքանչյուրիս միասնական ու անշահախնդիր աշխատանքի մեջ է. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Արցախ գործուղված ուսուցչուհի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Արսենյանն ասաց, որ ուսուցչի աշխատանքը իրեն մոտիվացնում, ոգևորում և ուրախացնում է. այս գործը անում է սիրով և անսահման նվիրումով:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Արդեն երեք տարի է, ինչ միացել եմ «Դասավանդի՛ր, Հայաստան» մեծ ընտանիքին, ծրագրին միանալու իմ ամենաառաջնային մոտիվացիան եղել է Արցախում ապրելն ու այստեղ աշխատելը: Առաջին անգամ երեք տարի առաջ այցելելով Արցախ` զգացի Արցախի կախարդական, դեպի իրեն կանչող, ձգող ուժը: Մեկ օրը բավական էր, որ հասկանայի՝ այլևս ուզում եմ ապրել և աշխատել այստեղ, անել ինձնից կախված ամեն բան այն ապրեցնելու ու շենացնելու համար: Հիմա ավելի քան երբեք Արցախն ունի բոլորիս օգնության կարիքը, ես՝ որպես ուսուցիչ, իմ սուրբ պարտքն եմ համարում լինել այստեղ, որտեղ կա ուսուցչի կարիք, քանի որ բոլոր երեխաներն իրավունք ունեն ստանալու որակյալ և հավասար պայմաններում կրթություն՝ անկախ նրանց գտնվելու վայրից, սոցիալական կարգավիճակից: Կարծում եմ՝ կրթությունը պետք է լինի հասանելի բոլորի համար», - նշեց Ա. Արսենյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ առարկայական գիտելիքներ փոխանցելուց զատ աշակերտներին ներկայացնում և բացատրում է, թե որքան կարևոր է նրանց դերը համայնքում, եթե ցանկանում են, որ փոփոխություն լինի համայնքում, հենց նրանք պետք է լինեն այդ փոփոխությունը:

Բնութագրությունը հասանալի չէ

««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի միջոցով աշակերտները սովորում են, թե ինչպես կարող են փոփոխություն բերել իրենց համայնքներում, ինչպես գնահատել և հասկանալ իրենց համայնքի կարիքները, ինքնուրույն ծրագրեր գրել, ներկայացնել և իրականացնել դրանք: Արցախի կրթական համակարգը վերակենդանացնելու համար հարկավոր է յուրաքանչյուրիս ամենօրյա, նվիրական աշխատանքը, ուժն ու պատրաստակամությունը` դիմակայելու ցանկացած մարտահրավերի, գիտակցումը, որ այսօրվա կայուն գիտելիքով զինված սերունդը մեր վաղվա հաղթանակն է ու ձեռքբերումները: Հայաստանն իմ տունն է, հայրենիքը, իսկ Արցախը՝ իմ սիրտը: Կարծում եմ, յուրաքանչյուրս պարտավոր է գիտակցել, թե որքան կարևոր է սրտի աշխատանքը, և ինչ կարող ենք անել, որ այդ աշխատանքը հանկարծ կանգ չառնի: Արցախի ապագան յուրաքանչյուրիս ձեռքում է, միասնական անշահախնդիր աշխատանքի մեջ», - հավելեց Ա. Արսենյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search