Ռուս զինվորականները «Ցիրկոն» գերձայնային հրթիռի նոր փորձնական արձակում են իրականացրել:
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Ցիրկոն» գերձայնային հրթիռի հերթական հաջող փորձարկման տեսանյութը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Հյուսիսային նավատորմի «Ծովակալ Գորշկով» ռազմանավի անձնակազմը գերձայնային հրթիռային համակարգի փորձարկումների շրջանակում իրականացրել են «Ցիրկոն» հրթիռի հերթական արձակումը»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Արձակումը տեղի է ունեցել Սպիտակ ծովի ջրային տարածքից Արխանգելսկի մարզում գտնվող զորավարժավարանի ուղղությամբ:
Զինվորականները հայտարարել են, որ օբյեկտիվ վերահսկման տվյալներով՝ գերձայնային հրթիռի թռիչքը համապատասխանել է արևմտյան չափանիշներին: