Artsakhpress

Սպորտ

Ընթացիկ տարում սպորտի բնագավառի նվաճումներն աննախադեպ էին. Լուսինե Ղարախանյան

Արցախում ընթացիկ տարում անց է կացվել 15 մարզական միջոցառում` 772 մարզիկների մասնակցությամբ:

Ընթացիկ տարում սպորտի բնագավառի նվաճումներն աննախադեպ էին. Լուսինե Ղարախանյան

Ընթացիկ տարում սպորտի բնագավառի նվաճումներն աննախադեպ էին. Լուսինե Ղարախանյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր, 2021 թվականին ԿԳՄՍ նախարարության կատարած աշխատանքերի վերաբերյալ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, այս մասին ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:

Նախարարը ոգևորությամբ խոսեց սպորտի բնագավառի նվաճումների մասին, որոնք, նրա համոզմամբ, աննախադեպ էին:

«ՀՀ թիմային և անհատական առաջնություններին, մրցաշարերին և գավաթի խաղարկություններին մասնակցել են 1485 արցախցի մարզիկներ և առաջին տեղ գրավել են 192, երկրորդ տեղ՝ 132, երրորդ տեղ՝ 177 մարզիկներ: 150 մարզիկից միջազգային մրցաշարերում գրավել են առաջին տեղ՝ 17, երկրորդ տեղ՝ 13, երրորդ տեղ՝14 հոգի. դրանք մեծ ցուցանիշներ են: 37 հոգուց Եվրոպայի առաջնություններում գրավել են առաջին տեղ՝ 4, երկրորդ տեղ՝ 3, երրորդ տեղ՝ 6 մարզիկներ, իսկ աշխարհի առաջնություններին մասնակցած 19 հոգուց առաջին տեղ զբաղեցրել են 1, երկրորդ տեղ՝ 2, երրորդ տեղ՝ 3 մարզիկներ», - նշել է Լ. Ղարախանյանը և հավելել, որ կարողացել են գույք ձեռք բերել Մարտունու (որպես ամենասպորտային քաղաքի) մարզադպրոցի համար:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ. քննարկվել են ԶՈՒ-ում կարգապահական խնդիրներին վերաբերող հարցեր

Search