Եթե դուք գովաբանում եք հանցագործի «բարի կամքը»՝ պատժելու փոխարեն, ապա խրախուսում եք հանցավոր վարքը:
«Եթե դուք գովաբանում եք հանցագործի «բարի կամքը»՝ պատժելու փոխարեն, ապա խրախուսում եք հանցավոր վարքը». Արտակ Բեգլարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը իր թվիթերյան միկրոբլոգում:
«Կարո՞ղ է որևէ մեկը բացատրել, թե ինչու են որոշ միջազգային առաջնորդներ գովաբանում Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը, եթե դա միջազգային իրավունքով պարտականություն է և Ադրբեջանն էլ դեռ պահում է բազմաթիվ հայերի՝ որպես պատանդներ:
Տղե՛րք, եթե դուք գովաբանում եք հանցագործի «բարի կամքը»՝ պատժելու փոխարեն, դուք խրախուսում եք հանցավոր վարքը»,- նշել է Արտակ Բեգլարյանը: