2022թ. նախատեսվում է կատարել ասֆալտապատման աշխատանքներ ԱՀ Մարտունի քաղաքի Լ.Պետրոսյան, Ա. Արզումանյան, Ե. Չարենց, Պ. Սևակ, Ս. Ազիզյան, Սայաթ-Նովա, Օգոստոսի 17-ի փող. թիվ 2, 4, 6, 8 նրբանցքներում:
Մարտունիում ծավալուն աշխատանքներ են նախատեսվում. ներկայացնում է քաղաքապետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։
«Պատերազմի հետևանքով վնասվել է 1100 առանձնատուն և բնակարան: Ուսումնասիրվել են վնասված բնակելի տները, շենք-շինություները և ներկայացվել վարչակազմ: Վերահսկողություն է իրականացվել համայնքում իրականացվող բնակելի տների վերականգնման և բարեկարգման աշխատանքների նկատմամբ: Վերանորոգման աշխատանքներ են կատարվել 400-450 առանձնատներում և բնակարաններում: Կազմակերպվել են շաբաթօրյակներ: Մարտունու գերեզմանատան տարածքի մաքրման համար ներկայացվել է ծրագիր և գերեզմանատան տարածքը մաքրվել է թփերից, աղբից, մացառուտից: Անտառ հիմնադրելու նպատակով կազմակերպվել է ծառատունկ, քաղաքամերձ հատվածում տնկվել է մոտ 4000 ծառ: Մի շարք փողոցներում, որտեղ բացակայում է գլխավոր կոյուղագիծը, նախատեսվում է կառուցել: Քաղաքում կառուցվող 4 հինգհարկանի բազմաբնակարան շենքերից բացի, նախատեսվում է կառուցել ևս 2 չորս կամ հինգ հարկանի շենքեր «Արցախ» թաղամասում»,-նշեց Ա. Սաղյանը: