Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում բացվել է հայր և դուստր Մելիքսեթյանների անհատական ցուցահանդեսը

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է հայր և դուստր Առնոլդ և Աստղիկ Մելիքսեթյանների անհատական ցուցահանդեսը։

Ստեփանակերտում բացվել է հայր և դուստր Մելիքսեթյանների անհատական ցուցահանդեսը

Ստեփանակերտում բացվել է հայր և դուստր Մելիքսեթյանների անհատական ցուցահանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Առնոլդ Մելիքսեթյանն Արցախում հայտնի նկարիչ-քանդակագործ է, մոտ 60 տարի ստեղծագործում է գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակի, Աստղիկը՝ գեղանկարչության և կիրառական արվեստի ասպարեզներում։
 
Բնութագրությունը հասանալի չէ«Ցուցահանդեսին ներկայացրել  ենք ընդհանուր 70 գործ՝ գեղանկարներ, գրաֆիկական նկարներ, քանդակներ, որոնց մոտավորապես  կեսը վերջին մի քանի տարվա ստեղծագործություններ են։ Ցուցադրված են նաև 30-35 տարվա գործեր», - նշեց Ա. Մելիքսեթյանը:
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը  ցուցահանդեսը յուրահատուկ համարեց մի քանի առումով:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Բոլորիս հայտնի նկարիչ-քանդակագործն իր ցուցահանդեսում նաև ընդգրկել է դստեր Աստղիկի գործերը, ինչպես նաև առաջին անգամ ցուցադրվում է նրանց ստեղծած «Գանձասար» գորգը: Ամենակարևորն այն է, որ արվեստագետը շարունակում է աշխատել և արարել,-նշեց ԿԳՄՍ փոխնախարարը՝ հավելելով, որ հնարավորություններ ունենալու դեպքում,  կաջակցեն նկարիչներին, քանդակագործներին, որպեսզի նրանք կարողանան իրենց ստեղծագործությունները  ցուցադրել ոչ միայն Արցախում, այլ նաև միջազգային ցուցահանդեսներում։
 
Բնութագրությունը հասանալի չէԼՂՀ վաստակավոր լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ  Միքայել Հաջյանի համոզմամբ՝ Արցախը ունի ևս մեկ խորհրդանիշ՝ Առնոլդ Մելիքսեթյանին, ում գործերը ոչ միայն արցախյան, այլև համաշխարհային նշանակության արժեքներ են:
 
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը պատվոգիր հանձնեց Առնոլդ Մելիքսեթյանին՝ Արցախում արվեստի և մշակույթի զարգացման ու տարածման համար:
 
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբեր ամսվա վերջ:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search