Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում ավարտման փուլում են եռահարկ բնակելի շենքի շինաշխատանքները:
Ճարտարում ավարտման փուլում են եռահարկ բնակելի շենքի շինաշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է շինաշխատանքների իրականացնող «Վարդապետյան եղբայրներ» ՍՊ տնօրեն Էդգար Վարդապետյանը:
«Աշխատանքները մինչև Արցախյան 44-օրյա պատերազմը սկսվել էին «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի միջոցներով: Պատերազմից հետո՝ օգոստոս ամսին, աշխատանքները վերսկսվեցին ԱՀ Կառավարության հատկացրած միջոցներով: Պատերի, տանիքի շինաշխատանքներն արդեն ավարտված են: Բնակելի շենքը կունենա 9 բնակարան՝ 2-ը չորս սենյականոց, իսկ 7-ը երեք սենյականոց: Բնակարանները կտրամադրվեն տեղահանված ընտանիքներին »,-նշել է Է. Վարդապետյանը: Մեր զրուցակիցը նշել է, որ ըստ նախատեսվածի՝ շենքն ամբողջական պատրաստ կլինի մոտ մեկ ամսից: