Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին՝ ապրիլի 18-ին Փասադենայի Հիշատակի այգում կբացվի 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը նվիրված հուշարձան։
Փասադենայում Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը կբացվի ապրիլի 18-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Pasadena Now-ի փոխանցմամբ՝ հուշարձանը կոգեկոչի օսմանյան թուրքերի ձեռքերով սպանված 1.5 մլն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների հիշատակը։ Հանրությունը հրավիրված է մասնակցելու հուշարձանի բացման արարողությանը, որը կներառի երաժշտություն, պոեզիա, մշակութային փորձ տեղի հպարտ ու բարգավաճող համայնքի կողմից։
Հուշարձանի բացումը Փասադենայի Հայոց ցեղասպանության հուշարձանի հարցերով կոմիտեի եռամյա ջանքերի արդյունք է։
Այն կառուցվել է ուսանող դիզայներ Քեթրին Մենարդի նախագծով։ Հուշարձանն իրենից ներկայացնում է եռոտանի կոնստրուկցիա, որից թուրքերը կախել են հայերին։ Վերևից արցունքի կաթիլներ են թափվում ներքևում գտնվող ավազանը։