Artsakhpress

Հասարակական

Մարտունու արհեստագործական ուսումնարանում աստիճանաբար վերացնում են պատերազմի հետքերը (լուսանկարներ)

ԱՀ Մարտունի քաղաքի Վլադիկ Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանը պատերազմի հետևանքով ունեցավ զգալի կորուստներ. այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ:

Մարտունու արհեստագործական ուսումնարանում աստիճանաբար վերացնում են պատերազմի հետքերը (լուսանկարներ)

Մարտունու արհեստագործական ուսումնարանում աստիճանաբար վերացնում են պատերազմի հետքերը (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ուսունարանի տնօրեն Արտակ Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Պատերազմի ընթացքում ուսումնարանի 4 մասնաշենքերից 3-ը, ուսումնական բոլոր շենքերի պատուհանները և դռները վնասվեցին: Բայց Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, ինչպես նաև բարեգործների շնորհիվ հնարավորություն ստեղծվեց վերացնելու պատերազմի հետքերը: Մեծ աջակցություն ցուցաբերվեց նյութատեխնիկական բազայի, նոր ավտոբուսների ձեռքբերման, ցանկապատման աշխատանքերի նպատակով: Հիմնական բարերարը Armenian tools for schools բարեգործական կազմակերպությունն է: Այժմ ունենք բավարար նյութատեխնիկական բազա, ինչը հնարավորություն է ընձեռում ապագա մասնագետների մեջ ժամանակի պահանջներին համահունչ հմտություններ ձևավորել: Շատ կարևոր է ուսումնարանի համար սպորտդահլիճի կառուցումը, ինչը հնարավորություն կտա սովորողներին պարապելու անբարենպաստ պայմանների ժամանակ ևս», - նշեց Ա. Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ ուսումնարանի աշակերտները, բացի հիմնական կրթություն ստանալուց, ձեռք են բերում նաև պահանջված մասնագիտություններ:

«Ուսումնարանում սովորում են 118 սան` 7 մասնագիտություններով՝ տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, տրակտորիստ մեքենավարներ, վարսահարդարներ, դերձակներ, սալիկապատողներ, զոդողներ և խոհարարներ: Սովորողների հիմնական մասը Մարտունու շրջանի տարբեր գյուղերից են», -հավելեց Ա. Սարգսյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Մայրաքաղաքում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա

Search