Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել:
ՀՀ բոլոր քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության միջոցները. Ղազախստանում ՀՀ դեսպանություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայտարարության մեջ ասվում է.
«Ղազախստանում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով արտակարգ դրություն և պարետային ժամ է մտցվել (ժամը 23:00-ից մինչև 07:00-ն): Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին խստորեն խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության միջոցները, զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, մնալ հյուրանոցներում, կեցության վայրերում»: