Artsakhpress

Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը Սուրբծննդյան տոնի առթիվ այցելել է Բուրջ Համուդ թաղամասի կարիքավոր հայ ընտանիքներին

Արամ  Ա կաթողիկոսը Սուրբծննդյան տոնի առթիվ այցելել է Բուրջ Համուդի կարիքավոր հայ ընտանիքներին:

Արամ Ա կաթողիկոսը Սուրբծննդյան տոնի առթիվ այցելել է Բուրջ Համուդ թաղամասի կարիքավոր հայ ընտանիքներին

Արամ Ա կաթողիկոսը Սուրբծննդյան տոնի առթիվ այցելել է Բուրջ Համուդ թաղամասի կարիքավոր հայ ընտանիքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին  տեղեկանումէ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ Ս. ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ ԱՅՑԵԼԵՑ ԿԱՐԻՔԱՒՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒ

Այսօր՝ Ուրբաթ, 7 Յունուար 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, իր իսկ նախաձեռնութեամբ, այցելեց Պուրճ Համուտի Արագած շրջանին մէջ ապրող աւելի քան 100 կարիքաւոր ընտանիքներու տուները: Վեհափառ Հայրապետին կ՚ընկերանային առաջնորդ սրբազան հայրը՝ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեանը, Պուրճ Համուտի քաղաքապետ Մարտիկ Պօղոսեանը եւ Լիբանանի երիտասարդութեան ու մարմնակրթութեան նախկին նախարար ու Լիբանանի Ազգ. Առաջնորդարանի Ազգ. Վարչութեան փոխ-ատենապետ Վարդինէ Օհանեան-Գէորգեանը։
Արդարեւ, յիշեալ շրջանը Պուրճ Համուտի ամէնէն համեստ շրջանն է, յատկապէս այս օրերուն, երբ հայ ընտանիքները կը դիմագրաւեն լուրջ դժուարութիւններ: Վեհափառ Հայրապետը օրհնեց շրջանի ժողովուրդի զաւակները, գնահատեց անոնց հաւատքն ու վճռակամութիւնը եւ վստահեցուց, որ մեր եկեղեցին, յատկապէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, ամէն իմաստով, զօրավիգ կը կանգնի իրենց՝ իր կարելիութեան սահմաններէն ներս օգտակար դառնալով մեր ժողովուրդի կարիքներուն։
Իր այցելութեան աւարտին Վեհափառ Հայրապետը նուէրներ փոխանցեց օժանդակութեան յատուկ յանձնախումբին՝ բաժնելու համար մեր ժողովուրդին»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search