Artsakhpress

Մշակույթ

Ֆրանսիայում կյանքից հեռացել է նկարիչ Մհեր Մանսուրյանը

Ֆրանսիայում հունվարի 7-ի առավոտյան մահացել է նկարիչ Մհեր Մանսուրյանը: Նա կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի և օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի եղբայրն է:

Ֆրանսիայում կյանքից հեռացել է նկարիչ Մհեր Մանսուրյանը

Ֆրանսիայում կյանքից հեռացել է նկարիչ Մհեր Մանսուրյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ«Արմենպրես»-ին նկարչի մահվան մասին լուրը հայտնել է Մհեր Մանսուրյանի եղբոր դուստրը՝ Նվարդ Մանսուրյանը:
«Նա ապրում էր Ֆրանսիայում իր ընտանիքի հետ: Ուներ կին, երկու երեխա, թոռնիկներ: Հորեղբայրս հիվանդ էր. թոքերի հետ կապված խնդիր ուներ և դժվարությամբ էր շնչում: Վարակվեց կորոնավիրուսով և հիվանդանոցում երկու ամիս մնալուց հետո կաթվածահար եղավ… չկարողացան փրկել»,- պատմել է Նվարդ Մանսուրյանն ու հավելեց, որ ամբողջ ընթացքում Մհեր Մանսուրյանի հետ կապի մեջ են եղել, սակայն վերջին օրը նա ի վիճակի չի եղել խոսել հարազատների հետ:
Նվարդ Մանսուրյանը շեշտեց, որ հորեղբայրը երբեք չի դադարել նկարել: Նրա համար կարևոր չեն եղել փառքն ու ցուցահանդեսները, դրանց քանակը: Մհեր Մանսուրյանն աշխատել է անգամ այն ժամանակ, երբ ֆիզիկապես իրեն լավ չի զգացել՝ հարազատներին վստահեցնելով, որ լավ է: «Նրա կյանքում առաջնային էր արվեստը: Մհեր Մանսուրյանի գործերը ցուցադրվել են և՛ Հայաստանում, և՛ արտերկրում, սակայն նա նկարում էր, որովհետև չէր կարող չնկարել»,-ասել է Նվարդ Մանսուրյանը:
Նրա խոսքով՝ Մանսուրյանը շատ կապված էր Հայաստանին, որտեղ տուն ուներ: Հայրենիք էր այցելում ամեն տարի: «2021-ի ամռանը ևս եկել էր Հայաստան: Հանդիպեցինք, միասին ժամանակ անցկացրինք, ու նա կնոջ հետ եղավ նաև Արթիկում, որտեղից  նրա ընտանիքը գաղթել էր: Այցելել էին բոլոր այն վայրեր, որոնք կապված էին հորեղբորս մանկության հետ ու որոնք ջերմ հիշողություններ են արթնացրել»,-նշել է Նվարդ Մանսուրյանը:
Նկարչին հողին կհանձնեն հունվարի 11-ին Ֆրանսիայում, սակայն նրա խնդրանքով կինը  մի բուռ հող կբերի Հայաստան:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search