Artsakhpress

Մշակույթ

ՌԴ Հյուսիսային նավատորմի երգի ու պարի համույթն ավարտել է շրջագայությունը Արցախում

Հարավային ռազմական օկրուգի հրամանատարությունը ձեռնարկել է բոլոր միջոցները ԼՂ–ում ռուսական խաղաղապահ զորախմբի համար Ամանորը առավելագույնս տոնական դարձնելու համար։

ՌԴ Հյուսիսային նավատորմի երգի ու պարի համույթն ավարտել է շրջագայությունը Արցախում

ՌԴ Հյուսիսային նավատորմի երգի ու պարի համույթն ավարտել է շրջագայությունը Արցախում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՌԴ Հյուսիսային նավատորմի երգ-պարի համույթն ավարտեց Արցախում ամանորյա շրջագայությունը` ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր զինծառայողներին շնորհավորելով։ Ամփոփիչ համերգներն անցկացվեցին Ստեփանակերտում ռուս խաղաղապահների տեղակայման վայրում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ի մամուլի ծառայությունը։
Համույթի անձնակազմը հայրենական և արտասահմանյան էստրադայից տարբեր ժանրերի վոկալային և գործիքային ստեղծագործություններ է կատարել, հեղինակային երգեր և բանաստեղծություններ, մեղեդիներ կինոֆիլմերից, ինչպես նաև պարային բեմադրություններ ցուցադրել։ Հանդիսատեսն անտարբեր չի մնացել համույթի վարպետությանն ու ելույթն ուղեկցվել է բուռն ծափերով։ Վերջում համույթի մենակատարները ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից պարգևատրվել են պատվոգրերով։
«Կցանկանայինք ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր զինծառայողների անունից մեծ երախտագիտություն հայտնել Հյուսիսային նավատորմի երգ ու պարի համույթի արտիստներին մեզ ընծայած ամանորյա ստեղծագործական նվերի համար։ Միջոցառումն անցկացվել է բարձր մակարդակով, բոլոր զինծառայողները գոհ են մնացել, ևս մեկ անգամ կցանկանայի շնորհակալություն հայտնել», – ասել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Օլգա Գոլուբևան։
Արտիստները շնորհավորել են նաև Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների բնակիչներին, Ստեփանակերտի դպրոց–ինտերնատում մարդասիրական ակցիայի մասնակցել։ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարությունը ձեռնարկել է բոլոր միջոցները Արցախում Ամանորի և Սուրբծննդյան տոները ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մշտական վայրերից հեռու առավելագույնս տոնական անցկացնելու համար։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search