Անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված հերթական հուշ-երեկոն է անցկացվել Թբիլիսիի սակրեբուլոյի շենքում։
Թբիլիսիում անցկացվել է Փարաջանովին նվիրված երեկո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Միջոցառումը նախաձեռնել էին «Վիրահայերի միությունն» ու Թբիլիսիի քաղաքապետարանը։ Այս մասին հաղորդում է Aliq Media-ն։
Ցուցահանդեսին հրավիրված են եղել բազմաթիվ հյուրեր, մշակութային գործիչներ, որոնցից շատերն անձամբ են ճանաչել ռեժիսորին և աշխատել նրա հետ:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև յոթերորդ անգամ անցկացված Փարաջանովի անվան նկարների մրցույթի ամփոփումը, և ներկայացվել են հաղթողները: