Ապրիլի 11-ին Հռոմի պապը Գթասրտության Սուրբ տարի անցկացնելու մասին որոշում հրապարակելուն զուգահեռ Սուրբ Գրիգոր Նարեկացուն կհռչակի տիեզերական եկեղեցու դոկտոր:
Հռոմի պապը Գրիգոր Նարեկացուն կհռչակի տիեզերական եկեղեցու դոկտոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Վատիկանի բազիլիկում` հայկական ծիսակարգով, տեղեկացնում է է wordpress.com–ը: Նարեկացուն դոկտորի կոչում շնորհելու որոշում ընդունվել է փետրվարի 23-ին` Վատիկանի Սրբերի միաբանության առաջարկով: Գթասրտության Սուրբ տարին կսկսվի 2015-ի դեկտեմբերի 8-ին և կավարտվի 2016-ի նոյեմբերի 20-ին: