ԱՀ Ասկերանի շրջանի Քռասնի համայնքը 306 բնակիչ ունի:
Քռասնիում 12 տեղահանված ընտանիք է հաստատվել. համայնքապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի ղեկավար Կարեն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ բնակիչները սկսել են ապրել իրենց բնականոն կյանքով:
«44-օրյա պատերազմից հետո գյուղում 12 ընտանիք է հաստատվել: Համայնքապետարանի շենքը վերանորոգվել է երկու տարի առաջ: Այստեղ են տեղակայված բուժկետը, հանդիսությունների սրահն ու ակումբը: Դպրոցում սովորում է 41 աշակերտ: Մանկապարտեզ չունենք»,-ներկայացրել է համայնքապետը:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Խոսելով գյուղացիների զբաղվածության մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ նրանք հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում։