Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ավստրալիայի Բաց առաջնության որակավորման փուլի եզրափակիչ։
Ավանեսյանը դուրս եկավ Ավստրալիայի Բաց առաջնության որակավորման փուլի եզրափակիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ավանեսյանի մրցակիցը ուկրաինուհի Կատերինա Բայնդլն էր, փոխանցում է armsport-ը։
Հանդիպումը տևեց 1 ժամ 27 րոպե և ավարտվեց 6:2, 7:5 հաշվով։
Որակավորման եզրափակիչում Ավանեսյանը կխաղա մեկ այլ ուկրաինացի Լեսյա Ցուրենկոյի հետ։