Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանն ու Իրանը կքննարկեն ռազմական դաշինք ստեղծելու հնարավորությունը

 «Ռուսաստանի և Իրանի նախագահների՝ Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ կողմերը հնարավոր է քննարկեն երկկողմ ռազմական դաշինք ստեղծելու հարցը»,- այս մասին «ՎԶԳԼՅԱԴ» թերթին ասել է քաղաքական վերլուծաբան Ռաջաբ Սաֆարովը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր Թեհրանի հետ երկխոսության «գույքագրում» անցկացնելու Ռուսաստանի ղեկավարի ծրագրերի մասին։

Ռուսաստանն ու Իրանը կքննարկեն ռազմական դաշինք ստեղծելու հնարավորությունը

Ռուսաստանն ու Իրանը կքննարկեն ռազմական դաշինք ստեղծելու հնարավորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում Է regionpress.am։
«Տեսականորեն Թեհրանը ոչինչ չի խնայում Մոսկվայի հետ ռազմական դաշինքի մեջ մտնելու համար, թեև գործնականում դա հեշտ չի լինի։ Օրենքն արգելում է օտարերկրյա զորքերի տեղակայումը Իրանի տարածքում։ Սակայն ռազմական կառույցներին անդամակցելու ուղղակի արգելք չկա, և այս փաստը, անշուշտ, հաշվի կառնվի Պուտինի և Ռաիսիի զրույցի ժամանակ»,- իր կանխատեսումներն է ներկայացրել Ժամանակակից Իրանի ուսումնասիրության կենտրոնի գլխավոր տնօրեն Ռաջաբ Սաֆարովը։ Պաշտպանության ոլորտում աշխարհաքաղաքական իրականության փոփոխությունները կարող են երկու կողմերին էլ տանել մերձեցման, ասել է փորձագետը։
«Եվրասիայում ամերիկացիների գործողությունները միասնաբար սահմանափակելու համար, ովքեր, պատկերավոր ասած, արմունկներով հրում են բոլորին, Մոսկվան կարող է հետաքրքիր առաջարկ անել Թեհրանին, որի մասին լրջորեն կմտածի»,- ասել է նա։ Այցի ընթացքում ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման քննարկումը լավ քայլ կլիներ Մոսկվայի համար, իսկ ինչ վերաբերում է Թեհրանին, ապա նրան անհրաժեշտ են բազմաթիվ զինատեսակներ, քանի որ Իսլամական Հանրապետությունը մնում է «պատժամիջոցների լծի տակ», հավելել է վերլուծաբանը։
«Մոսկվայի օգնությամբ Իրանը կարող է չեզոքացնել խնդիրները ռազմատեխնիկական առումով։ Իսլամական Հանրապետությունը օրինական իրավունք ունի ապահովելու իր անվտանգությունը, ինչպես Ռուսաստանն այս առումով արդեն իսկ զերծ է ցանկացած միջազգային պարտավորություններից։ Այսպիսով, համագործակցությունը կարող է ներառել ցանկացած տեսակի ժամանակակից սպառազինության վաճառք՝ չբացառելով հրթիռները»,- եզրափակել է զրուցակիցը։
Հիշեցնենք, ուրբաթ օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԻԻՀ նախագահի ՌԴ կատարելիք այցի ժամանակ Վլադիմիր Պուտինը նրա հետ կքննարկի երկու երկրներին հետաքրքրող մի շարք հարցեր։ Ինչպես ավելի վաղ գրել էր «ՎԶԳԼՅԱԴ» թերթը, պարոն Ռաիսիի Մոսկվա այցի գրեթե հիմնական նպատակը, ըստ որոշ տեղեկությունների, ռուսական զենքն է։
Հոկտեմբերին Ռուսաստան կատարած այցի ժամանակ Իրանի Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ըստ որոշ տեղեկությունների, հայտնել էր լայնածավալ պայմանագրեր կնքելու պատրաստակամության մասին, այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ Սու-35-ների գնման։
Առանձին հարց է Իրանի կողմից ռուսական С-400 համակարգերի գնման հեռանկարը։ Սակայն փորձագիտական հանրությունում կոնսենսուս չկար, թե Ռուսաստանը պատրա՞ստ է վաճառել այս համակարգը։ Ավելի վաղ ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը «ՎԶԳԼՅԱԴ» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ Վաշինգտոնի կողմից նոր սադրանքների դեպքում Մոսկվան ռազմական սերտ համագործակցություն կսկսի Թեհրանի հետ։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search