Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած` հատվածներում։ Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։
Զոհվածների և անհետ կորածների որոնումներն արդյունք չեն տվել
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն։
Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։