Artsakhpress

Սպորտ

Ջոկովիչը տանուլ տվեց դատարանում ու ստիպված կլինի լքել Ավստրալիան

Հայտնի է դարձել ավստրալական դատարանի վճիռը՝ կապված աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի գործի հետ, որի վիզան ավելի վաղ կրկնակի չեղարկվել էր։

Ջոկովիչը տանուլ տվեց դատարանում ու ստիպված կլինի լքել Ավստրալիան

Ջոկովիչը տանուլ տվեց դատարանում ու ստիպված կլինի լքել Ավստրալիան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարիԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թենիսիստի փաստաբանների միջնորդությունը դատարանը մերժել է, Ջոկովիչը տանուլ է տվել գործը։ Այս կերպ, նրան չի հաջողվել Ավստրալիայի վիզա ստանալ ու մոտ ժամանակներս նա կարտաքսվի երկրից։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է լրագրող Բեն Ռոտենբերգը թվիթերյան իր էջում։
Հիշեցնենք՝ հունվարի 5-ին Ջոկովիչը ժամանել էր Մելբուրն՝ մասնակցելու Ավստրալիայի բաց առաջնությանը, որը մեկնարկում է հունվարի 17-ին։ Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը թենիսիստին կալանավորել էր օդանավակայանում և հարցաքննությունից հետո հունվարի 6-ի գիշերը չեղարկել էր վիզան։
Ջոկովիչը փորձել էր մուտք գործել Ավստրալիա չպատվաստված՝ կորոնավիրուսի պատվաստումից բժշկական բացառությամբ։ Սահմանապահ ծառայությունը տրամադրված տվյալները անբավարար էր համարել։ Թենիսիստին դեռ այն ժամանակ պետք է արտաքսեին, սակայն հունվարի 10-ին դատարանը բեկանել էր այս որոշումը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search