Artsakhpress

Հասարակական

Ոչ ֆորմալ կրթություն. Ստեփանակերտում քննադատական մտածողության դասընթաց է կազմակերպվել

«Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունը ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում նախօրեին կազմակերպել է քննադատական մտածողության դասընթաց:

Ոչ ֆորմալ կրթություն. Ստեփանակերտում քննադատական մտածողության դասընթաց է կազմակերպվել

Ոչ ֆորմալ կրթություն. Ստեփանակերտում  քննադատական մտածողության դասընթաց է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարիԱՐՑԱԽՊՐԵՍ։«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դասընթացը վարում էր «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ» (ԵՀՀ) ծրագրի տնօրեն Միքայել Հովհաննիսյանը, ով իր խոսքում անդրադարձավ քննադատական մտածողության մեթոդաբանությանը, մատուցվող տեղեկատվությունը քննադատական հայացքով վերլուծելու կարևորությանն ու անհրաժեշտությանը:

«Քննադատական մտածողության համար անհրաժեշտ են գնահատելու, վերլուծություն, հետևություններ և եզրահանգումներ կատարելու կարողություններ ու հմտություններ: Տեղեկատվական հոսքերի առատությամբ պայմանավորված` անհրաժեշտ է քննադատաբար վերաբերել ցանկացած ինֆորմացիայի՝ անկախ լրատվամիջոցի նկատմամբ ունեցած վստահությունից: Ճիշտ չվերլուծելու դեպքում` ձեզ կարող են պարտադրվել ոչ օբյեկտիվ կարծիքներ: Քննադատական մտածողությանը հակադրվում է դոգմատիկ մտածողությունը, որն իր տրամաբանությամբ որոշ դեպքերում անգամ բացառում է քննադատական վերլուծությունը։ Դոգմատիկ մտածողության հիմնական խնդիրը կայանում է կարծրատիպերի ձևավորման մեջ, ինչը սկսում է խանգարել ճանաչողության դաշտի ընդլայնմանը և նոր գիտելիքի ընկալմանը», - նշել է Մ. Հովհաննիսյանը։

Դասընթացի կազմակերպիչները համոզված են, որ տարբեր թեմատիկայով նմանատիպ դասընթացները կնպաստեն երիտասարդների իրավագիտակցության բարձրացմանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search