Artsakhpress

Հասարակական

Նվիրումը` անմահություն... Արման Աղաջանյան

Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենի հողի իրենց կյանքը զոհեցին բազմաթիվ քաջորդիներ:Նրանցից էր 19-ամյա Արման Աղաջանյանը:

Նվիրումը` անմահություն... Արման Աղաջանյան

Նվիրումը` անմահություն... Արման Աղաջանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հերոսի մայրը՝ տիկին Ստելլան, կարոտով ու հպարտությամբ է խոսում որդու մասին:
«Իմ հրաշքը լույս աշխարհ եկավ 2001 թվականի ապրիլի 12-ին, Մարտունու շրջանի Ճարտար համայնքում։ Նրան Արման կոչեցինք։ Անասելի կարոտով եմ հիշում նրա առաջին քայլերը: 2007 թվականին Արմանս հաճախեց Ճարտարի Հովիկ Հարությունյանի անվան համար 3 հիմնական դպրոց։ Շատ էր սիրում կրթօջախը: 2015 թվականից էլ Ազատամարտիկների անվան համար 1 դպրոցի տեխնիկական հոսքն ընտրեց։ Նոր ընկերներներ ձեռք բերեց։ Արագ հարմարվող էր, ակտիվ. մասնակցում էր ֆուտբոլի և թենիսի մրցույթների. միշտ առաջին տեղում էր։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց ԱրՊՀ «Մաթեմատիկա» բաժինը։ Շտապում էր ծառայել Հայրենիքին։ Զինկոմիսարիատ գնաց, ինքն էլ որոշեց զորակոչման օրը։ Հուլիսի 15-ին` հոր ծննդյան օրը, համալրեց բանակի շարքերը։ Ծառայության մեկնելիս էլ Արմանս փայլում էր երջանկությունից, ինձ ուժ էր ներշնչում։
Բնութագրությունը հասանալի չէ
«Մամ ջան, մի հուզվիր,-ասում էր,- ամեն ինչ լավ կլինի, կծառայեմ ու տուն կգամ»»,- պատմում է մայրը։ Նրա խոսքով` մեկ տարում որդին հասցրեց բազմաթիվ շնորհակալագրեր ստանալ։ Հետո կրտսեր սերժանտի կոչում շնորհեցին։ Անգամ չարաբաստիկ պատերազմի օրերին անվեհեր զինվորը դիրքերից հուսադրում էր մորը։ Մոտ մեկ ամիս մարտնչեց խիզախաբար ու հանուն հայրենիքի ընկավ հոկտեմբերի 23-ին։ «Այդ օրը հոգիս արմատախիլ եղավ, մինուճարիս տարան ինձանից»,-ասում է տիկին Ստելլան:
Արմանի մտերիմ ընկերուհու` Արևիկ Սայիյանի խոսքով՝ Արմանը հավասարակշռված երիտասարդ էր, չափից դուրս ընկերասեր, հարգալից էր բոլորի հանդեպ, չէր սիրում որևէ մեկին նեղացնել։ «Բոլորս շատ էինք սիրում նրան, որովհետև ապրում էր բոլորի ցավով ու ուրախությամբ։ Կյանքով լցված էր Արմանը, շատ նպատակներ ուներ: Անկեղծ էր, կատակասեր: Նա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց մշտապես կապրի մեր սրտերում»,-ներկայացրել է Ա. Սայիյանը։
Արման Համլետի Աղաջանյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

     

Քաղաքական

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների հարցը։

Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը:

Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը կկարողանա միանալ տարածաշրջանային ծրագրերին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանն ապագայում կկարողանա միանալ տարածաշրջանային ծրագրերին:

«Հայաստանը նոր ականներ է տեղադրել մեր բնակավայրերում և դրանց մոտակայքում ու ականները տեղափոխել է Լաչինի միջանցքով»․ Ադրբեջանի ներկայացուցիչը՝ Հաագայի դատարանում

«Ադրբեջանը դատարանին է դիմում խնդրանքով՝ դադարեցնել ադրբեջանցիների՝ էթնիկ և ազգային պատկանելության հիմքով շարունակական սպանությունները 2020-ի նոյեմբերին ստորագրված հայտարարությունից հետո ՀՀ-ի կողմից տեղադրված պայթուցիկ սարքերի միջոցով»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով բանավոր լսումների ժամանակ հայտարարեց Ադրբեջանի փոխարտգործնախարար, արդարադատության միջազգային դատարանում այդ երկրի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը։

Տնտեսական

Ջեռուցվող ջերմատների տնտեսավարողներին պարարտանյութ կտրամադրվի

Ջեռուցվող ջերմատնային տնտեսություններում բանջարեղենի և ծաղկի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները  կարող են դիմել ԱՀ գյուղատնտեսության նախարարություն բույսերի համար անհրաժեշտ օրգանական պարարտանյութ ստանալու համար:

Ապրանքատեսակների իրացման բարձր գների առնչությամբ իրականացվում են գնագոյացման ուսումնասիրություններ. ՀԾՏՄԿ հանձնաժողով

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, տեսչական և հարկային մարմինների աշխատանքային խմբերի կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում արձանագրվող և հանրության կողմից բարձրացվող՝ ապրանքատեսակների իրացման բարձր գների հետ կապված խնդիրների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացվում են գնագոյացման ուսումնասիրություններ: 

Հասարակական

Բաքուն հավաքել է ականները ՀՀ ինքնիշխան տարածքից. Հաագայում հայկական կողմն արձագանքում է Ադրբեջանի պահանջներին

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հաագայում պատասխանեց Ադրբեջանի այն կեղծ պնդումներին, թե իբր Հայաստանն ականներ է տեղափոխում Լաչինի միջանցքով և դրանք տեղադրում բնակավայրերի մոտ։

Զարեհ Սինանյանը Վսեվոլոժսկում հանդիպել է Լենինգրադի մարզի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ

Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լենինգրադի շրջանի Վսեվոլոժսկ քաղաքում էր։

Անընդունելի ենք համարում խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը. ԱՀ դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել սոցցանցերում շրջանառվող, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականների կողմից ենթադրյալ հափշտակություններ կատարելու մասին, հրապարակումենրի վերաբերյալ:

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հունվարի 26-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 30-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 29-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Բրիտանական կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբերի կոմունալ վճարումները․ Տեղեկատվական շտաբ

Արցախի գազամատակարարումը վերականգնվել է

Այսօր՝ ժամը 15:00-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Search