Հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհները բաց են։
Արցախի Հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհները բաց են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18 , ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։
Ըստ նրա՝ «Արցախուղի» ընկերության կողմից Ստեփանակերտ-Դրմբոն, Գետավան-Դրմբոն-Մարտունի, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհների տարբեր հատվածներում, ըստ անհրաժեշտության, կատարվել են աղցանման աշխատանքներ։ Ստեփանակերտ-Բերձոր միջպետական մայրուղու որոշ հատվածներում ևս իրականացվել են աղցանման աշխատանքներ՝ Վահե Կարապետյան ընկերության կողմից։