Artsakhpress

Հասարակական

2021 թվականին ԱՀ տարածքում գրանցվել է 4125 արտակարգ պատահար

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբը՝ ենթակա ստորաբաժանումներով, ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանին է ներկայացրել 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքերը։

2021 թվականին ԱՀ տարածքում գրանցվել է 4125 արտակարգ պատահար

2021 թվականին ԱՀ տարածքում գրանցվել է 4125 արտակարգ պատահար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, 2021 թվականին ԱՀ տարածքում գրանցվել է 4125 արտակարգ պատահար, որից 2123-ը՝ տեխնածին, 47-ը՝ տարերային, 1955-ը՝ սոցիալ-կենցաղային բնույթի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՝արտակարգ պատահարների ընդհանուր քանակը նվազել է 1552-ով։
2021 թվականին արտակարգ իրավիճակների հետևանքով զոհվել է 16 մարդ, տուժել՝ 149-ը։ Զոհերի քանակի թվում են՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով՝ 9 մարդ, հրդեհի և դժբախտ պատահարների դեպքերից 6 մարդ, ևս 1 քաղաքացու դի հայտնաբերվել է որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում։
2021 թվականի զոհերի և տուժածների մեծ մասը համապատասխանաբար բաժին է ընկել ՃՏՊ-ներին։
ԱԻ պետական ծառայության 2021 թվականի ընթացքում հանրապետության տարածքում անց է կացվել ջրամբարների, քարաթափումների և սողանքների վայրերի մոնիթորինգ, ըստ որի ուսումնասիրություններ են անցկացվել 6 քարաթափման, վայրերում, 19 վտանգավոր սողանքային գոտիներում և 15 ջրամբարներում։
May be an image of 10 մարդ, people standing և ներսումը
Անցկացված մոնիթորինգի արդյունքում կազմվել է ակտ, որը ներկայացվել է ԱՀ պետական նախարարին։
2021 թվականին ԱՀ տարածքում գրանցվել է հրդեհների ընդհանուր 619 դեպք՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի 659 դեպքի դիմաց։
Ստեփանակերտ քաղաքում, Մարտունու և Մարտակերտի շրջաններում տեղի է ունեցել հրդեհների թվաքանակի աճ, իսկ Ասկերանի, Քաշաթաղի և Շուշիի (Բերդաձորի ենթաշրջան) շրջաններում՝ հրդեհների քանակը նվազել է։
Հրդեհների գերակշիռ մասը կազմում է չոր խոտածածկ տարածքների դեպքերը, որի թվաքանակը կազմել է 376, 41 դեպք բաժին է ընկել բնակելի հատվածի հրդեհներին, 14-ը՝ տեղի է ունեցել հացահատիկային մշակաբույսերի դաշտերում։
May be an image of 9 մարդ և people standing-ը
Հրդեհների առաջացման պատճառների կանխման նկատառումներից ելնելով, ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի հրամանով, 2022 թվականին ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը կուժեղացնի հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները՝ Արցախի ամբողջ տարածքում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search