Artsakhpress

Հասարակական

Ընթացիկ տարում Արցախում կհիմնվի Անանիա Շիրակացի միջազգային կրթահամալիրի մասնաճյուղը

2022թ. սեպտեմբերին նախատեսում ենք Արցախում հիմնել Անանիա Շիրակացի միջազգային կրթահամալիր, որը Երևանում գործող կրթահամալիրի մասնաճյուղն է լինելու:

Ընթացիկ տարում Արցախում կհիմնվի Անանիա Շիրակացի միջազգային կրթահամալիրի մասնաճյուղը

Ընթացիկ տարում Արցախում կհիմնվի Անանիա Շիրակացի միջազգային կրթահամալիրի մասնաճյուղը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած տարին ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով իր համակարգման տակ գտնվող ոլորտներին:

«Կրթության ոլորտում բյուջեն 2022թ. ավելացել է 17.6 տոկոսով, որով նախատեսվում է ուսուցիչների ու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտների աշխատողների աշխատավարձերի բարձրացում` միջինը 20 տոկոսով: Այս տարի 34 դպրոց ևս կանցնի երկարօրյա ուսուցման, և այս ծրագրի միջնաժամկետ գնահատումը ցույց է տալիս, որ բավականին արդարացված են ներդրումները: 2022թ. նախատեսում ենք ավելի արդյունավետ ատեստավորում ուսուցիչների շրջանում, ատեստավորման արդյունքների հիման վրա` տարբերակված աշխատավարձ, պարբերական վերապատրաստումներ բոլորի համար, իսկ գնահատման համակարգը կդարձնենք ավելի արդյունավետ: Մի շարք այլ ինստիտուցիոնալ բարեփոխումներ ենք պլանավորում կրթության որակի ստուգման և բարելավման ուղղությամբ», - նշել է Ա. Բեգլարյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search