Artsakhpress

Հասարակական

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ, որպեսզի կարողանանք կարգավիճակի հիման վրա մնացած ծրագրերը իրականացնել:

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած 2021 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը` անդրադառնալով իր համակարգման տակ գտնվող ոլորտներին:

«Կենսաթոշակները, պետական նպաստները բարձրացվել են միջինը 20 տոկոսով, և այս փոփոխություններն ու բարձրացումներն էական ազդեցություն, միանշանակ, ունենալու են մեր բնակչության սոցիալական վիճակի վրա, բայց դա բավարար չէ: Մի քանի տարվա ընթացքում պետք է նվազագույն կենսաթոշակը հասցնենք նվազագույն սպառողական զամբյուղի չափին, որը շատ մեծ մարտահրավեր է, բայց, տարեցտարի պլանավորելով մեր ծախսերը, պետք է կարողանանք դրան հասնել: Կարևոր է շեշտադրել, որ այս տարի միայն սոցիալական պաշտպանության բյուջեն ավելի քան 52 մլրդ է, որը էականորեն տարբերվում է 2021թ. ցուցանիշներից: Սոցիալական ոլորտում կարևոր բարեփոխում էր սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը, որը շարունակական է», - նշել է Ա. Բեգլարյանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Օգոստոսին կկայանա ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը. Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ ՊՆ-ների ղեկավարների նիստին

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Search