Artsakhpress

Վերլուծական

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն. 30 տարի առաջ՝ հունվարի 19-ին…

1992 թ. հունվարի 19-20-ը Ստեփանակերտի արվարձանում շարունակվող մարտերը պսակվեցին փայլուն հաջողությամբ. Կրկժանն ազատագրվեց, հայ մարտիկները դիրքեր զբաղեցրին գերիշխող բարձունքների վրա:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն. 30 տարի առաջ՝ հունվարի 19-ին…

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն.  30 տարի առաջ՝ հունվարի 19-ին…

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս կապակցությամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյանը նշեց, որ Ստեփանակերտի արվարձանի վերածված հին հայկական Կրկժան գյուղը 1988-1990 թթ. դարձել էր ադրբեջանական ՄՀՆՋ-ների (միլիցիայի հատուկ նախանշանակման ջոկատ՝ ՕՄՕՆ) վտանգավոր հենակետերից մեկը, որտեղից անընդհատ գնդակոծվում էին մայրաքաղաքի բնակելի թաղամասերը և հաճախակի հարձակման ենթարկվում ծայրամասերը:

«1991թ. դեկտեմբերին Կրկժանի կրակակետերը վնասազերծելու գործողությունները ցանկալի արդյունք չունեցան: 1992 թ. հունվարի 19-ին Կրկժանում թշնամու ամրացված հենակայանի ջախջախման գործողությանը մասնակցեցին հայկական 26 ոչ մեծ ջոկատներ: Գործողությունն սկսվեց գիշերը և ընթացավ երկու ուղղություններով: Ըստ օպերացիայի հրամանատար, գնդապետ (1993-ից՝ գեներալ-մայոր) Արկադի Տեր-Թադևոսյանի՝ հաջողությանը մեծապես նպաստեցին Վարդան Ստեփանյանի շարժունակ խմբի շուրջ 40 կամավորների ձեռնարկած գործողությունները: Մասնավորապես, տարաշարժային խումբը դուրս եկավ հակառակորդի թիկունք և հանկարծակիի բերեց ադրբեջանցիներին: Դրան անմիջապես հետևեց հայկական հիմնական ուժերի հարվածը ճակատից, ինչն էլ արագ ավարտվեց հաջողությամբ:

Թշնամու դիմադրության ընկճմանը, մեր դիտարկմամբ, մեծապես նպաստեց նաև ԿՍ-19 հակակարկտային հրանոթից ուղիղ նշանառությամբ հակառակորդի կրակակետերի ճնշումը: Այդ օպերացիան ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի լուրջ հաղթանակներից էր, ինչն իր հոգեբանական ու քաղաքական նշանակությամբ գրեթե հավասարազոր էր զուտ ռազմականին:

Դրա շնորհիվ Ստեփանակերտն ազատվեց վտանգավոր արվարձանից, որն ադրբեջանական հրամանատարությունը դիտում էր իբրև ռազմական հենակետ Արցախի մայրաքաղաք ներխուժելու համար: Մյուս կողմից, ամրապնդվեցին ու բազմապատկվեցին հայ մարտիկների` հաղթանակի հասնելու հավատը, կամքն ու վճռականությունը», - ասել է Մ. Հարությունյանը:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search