Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներկայացուցիչների այցն Արցախ:
Ադրբեջանի նկատմամբ անհրաժեշտ են լինելու որոշ քաղաքական ճնշումներ. Դավիթ Բաբայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
«Որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը նորից սկսի գործել ընդունված, ավանդական ձևաչափով, անհրաժեշտ են լինելու որոշ քաղաքական ճնշումներ Ադրբեջանի նկատմամբ, քանի որ այդ երկիրը խոչընդում է նրանց գործունեությանը: Համանախագահները պատրաստակամ են այցելել տարածաշրջան, այդ թվում` Արցախ: Մենք մեր կարծիքն ու դժգոհությունը հայտնել ենք՝ անընդունելի համարելով Ադրբեջանի այս գործելաոճը: Նման հարցերը երբեք անպատասխան չենք թողնում », - նշել է Դ. Բաբայանը: