«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպությունը քաղաք Ստեփանակերտում հայտարարում է համակարգչային անվճար դասընթացների ընդունելություն 44-օրյա պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների 14, 15, 16, 17 տարեկան երեխաների համար:
Ստեփանակերտում կկազմակերպվեն համակարգչային անվճար դասընթացներ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների երեխաների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը: Դասընթացները կտևեն 2 ամիս՝ սկսած ընթացիկ տարվա փետրվարի 1-ից: Դասընթացները հաջող ավարտելու դեպքում՝ կտրվի համակարգչի օպերատորի վկայական:
Գրանցվելու համար անհրաժեշտ է դիմել «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության գրասենյակ (Մշակույթի և երիտասարդության պալատ/Պալիտ) կամ զանգահարել 077 267872 , 097 211995 հեռախոսահամարներով:
Անհրաժեշտ է ներկայացնել զոհված հերոսամարտիկի մահվան վկայականի պատճենը կամ անհայտ կորած լինելու վերաբերյալ տեղեկանքը, ծնողի դիմումը և երեխայի ծննդյան վկայականի պատճենը։