Artsakhpress

Հասարակական

Սոսեցին ամուր է կառչած հայրենի հողին և շարունակում է շենացնել այն. Համայնքապետ

ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակիչները շարունակում են արարել սեփական հողի վրա՝ շենացնելով այն:

Սոսեցին ամուր է կառչած հայրենի հողին և շարունակում է շենացնել այն. Համայնքապետ

Սոսեցին ամուր է կառչած հայրենի հողին և շարունակում է շենացնել այն. Համայնքապետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ մոտ 300 տարվա պատմություն ունեցող գյուղի անվանումը ծագել է սոսի ծառի անունից, որն այդ տարածքում տնկել է մի խիզախ զորավար։

«Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հադրութի շրջանից տեղահանված ընտանիքներ են հաստատվել գյուղում. նրանք օգտվել են տեղահանվածներին տրամադրվող տարբեր աջակցություններից:

Դպրոցը նորակառույց է. կառուցվել է ԱՄՆ-ում գործող «Հայաստան» հիմնադրամ֊կազմակերպության, Արցախի Հանրապետության կառավարության և ամերիկահայ բարերար Ջերի Թրփանճեանի համաֆինանսավորմամբ. այն կրում է Արցախյան առաջին պատերազմում զոհված Հայկ Հակոբյանի անունը:

Այստեղ սովորում է 168 աշակերտ, որից յոթը տեղահանված ընտանիքների երեխաներ են: Աշակերտներից շատերը ամեն տարի մասնակցում են առարկայական օլիմպիադաների և գրավում մրցանակային տեղեր: Սպորտի բնագավառում ևս ունենք առաջատարներ. դպրոցի սպորտսմենները Արցախում և Հայաստանում կազմակերպվող սպորտային միջոցառումներից միշտ հաղթանակով են վերադառնում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ գյուղում կառուցվել է նոր մանկապարտեզ, որտեղ գործում է երկու խումբ. միջին խումբն ունի 15 սան, իսկ ավագ խումբը՝ 16»,-ներկայացրել է համայնքապետը:

Նրա հավաստմամբ՝ համայնքապետարանի շենքը գտնվում է վատթար վիճակում, սակայն դա չի խանգարում բնականոն գործունեություն իրականացնելուն: Համայնքում գործում է նաև բուժկետ և հանդիսությունների սրահ:

Գյուղամիջյան ճանապարհների մեծ մասը սալապատված է, իսկ գյուղից դեպի Ամարաս տանող ճանապարհահատվածը՝ ասֆալտապատված: Մի քանի տարի առաջ ծագումով սոսեցի բարերարների ջանքերով բարեկարգվել է գյուղի վերին հատվածում գտնվող սրբավայրի ճանապարհը, որից հետո տեղում բարձրացվել է Հանրապետության դրոշը: Հ. Գրիգորյանը ցավով է խոսել 44-օրյա պատերազմի թողած հետքերի մասին՝ նշելով, որ հանուն հայրենիքի պաշտպանության 5 համագյուղացի է անմահացել:

Անդրադառնալով բնակչության զբաղվածությանը՝ մեր զրուցակիցն ասել է, որ հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Համայնքը 2895,15 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք ունի:

«Բնակիչների մեծամասնությունը զբաղվում է խաղողագործությամբ. խաղողի այգիներ ունենք՝ ինչպես գյուղի տարածքում, այնպես էլ՝ Ամարասի հովտում: Գյուղացիները շատ են խաղողից գինի և օղի պատրաստում, դրա համար էլ ամբողջ տարին դրանց պակասը չի զգացվում: Սոսը հայտնի է նաև որպես Արցախի՝ թթենու ամենամեծ այգիներն ունեցող գյուղ։ Գյուղում զբաղվում են նաև անասնապահությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Բոլորը ամուր կառչած են հայրենի հողին, մնում է՝ հարատև խաղաղություն հաստատվի, իսկ հայրենի հողը կմշակվի աշխատասիրության շնորհիվ»,-ընդգծել է նա:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search