Հայաստանն ու Իրանը «Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիներում համագործակցության խորացման համար բացառիկ հնարավորություններ ունեն:
Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են սահմանային շուկա ստեղծել. «Արաս» ազատ տնտեսական գոտու տնօրենների խորհրդի անդամ
Նա նշել է, որ ըստ նախկին պայմանավորվածությունների՝ Հայաստանն ու Իրանը պետք է սահմանային շուկա ստեղծեն: Քյարիմին նաև ընդգծել է, որ «Արաս» ԱՏԳ-ի կողմից համատեղ գոտի ստեղծելու փոխըմբռնման հուշագրի նախագիծ է պատրաստվել և ուղարկվել «Մեղրի» ԱՏԳ՝ քննարկելու և առաջարկներ ներկայացնելու համար:
Քյարիմիի խոսքով՝ Հայաստանն Իրանի դարպասն է դեպի Եվրասիական տնտեսական միություն, և հասանելիությունը ԵԱՏՄ անդամ երկրներին հիանալի հնարավորություն է միջազգային շուկաներում Իրանի դերի բարձրացման համար: