Այսօր բովանդակալից հանդիպում եմ ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարության հետ։
Քննարկել ենք ԱՄՆ-ի և Հայաստանի միջև գործընկերության ամրապնդումը. Փալոնը՝ Սիմոնյանի և Մակունցի հետ հանդիպման մասին
«Մենք քննարկել ենք տարածաշրջանում նման անորոշության պայմաններում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ծանրակշիռ օգնության տրամադրումը և մեր երկրների միջև գործընկերության ամրապնդման անհրաժեշտությունը»,- նշել է Փալոնը։
Կոնգրեսականը հավելել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից երախտագիտությամբ ընդունել է Բարեկամության շքանշանը։
«Այս շքանշանը կարևոր ուղենիշ է ԱՄՆ-ի և Հայաստանի գործընկերության ամրապնդման ավելի քան 30 տարվա աշխատանքից հետո, որը հանգեցրել է մեր երկրների մերձեցմանը»,- ընդգծել է Փալոնը: