Artsakhpress

Միջազգային

Իրանի նախագահը Ռուսաստանին առաջարկել է համաձայնեցնել ռազմավարական համագործակցության պլանը

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հունվարի 19-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցություններում առաջարկել է համաձայնեցնել ռազմավարական համագործակցության պլանը:

Իրանի նախագահը Ռուսաստանին առաջարկել է համաձայնեցնել ռազմավարական համագործակցության պլանը

Իրանի նախագահը Ռուսաստանին առաջարկել է համաձայնեցնել ռազմավարական համագործակցության պլանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում Է regionpress.am։
Ըստ ԻԻՀ նախագահի այն վերաբերում է տնտեսությանը, քաղաքականությանը, մշակույթին, գիտությանը, տեխնոլոգիաներին, պաշտպանական և ռազմական թեմատիկային, անվտանգության հարցերին, ավիացիային, տիեզերքին և շատ այլ ուղղություններին»:
Ռաիսին ընդգծել է, որ «մենք ունենք երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ, որը կարող է որոշել առաջիկա 20 տարիների հեռանկարները։ Մենք այդ փաստաթուղթը փոխանցել ենք մեր ռուս գործընկերներին։ Մենք կարծում ենք, որ այդ փաստաթուղթը երկարաժամկետ հեռանկարում կորոշի Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական փոխգործակցությունը»:
Ռաիսին նշել է, նաև որ «Իրանի Իսլամական Հանրապետությունում որևէ սահմանափակում չկա բարեկամ երկրի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար, և այդ հարաբերությունները կլինեն ռազմավարական և չեն լինի կարճաժամկետ կամ տեղային, այլ կլինեն մշտական»:
«Ես կցանկանայի ասել, որ ներկայիս, շատ բացառիկ պայմաններում, երբ դիմակայություն է ընթանում Արևմուտքի միակողմանի գործողություններին, այդ թվում նաև ԱՄՆ – ին, մենք կարող ենք սիներգիա ստեղծել մեր փոխգործակցության մեջ», - հայտարարել է նա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Search