Artsakhpress

Միջազգային

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայի բանակցությունները երբեք այսքան մոտ չեն եղել կամ գործարքի կնքմանը, կամ ձախողմանը. ԶԼՄ

ԱՄՆ վարչակազմը ոչ պաշտոնապես՝ բանակցությունների վերջնաժամկետ համարում է հունվարի վերջ կամ փետրվարի սկիզբ։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայի բանակցությունները երբեք այսքան մոտ չեն եղել կամ գործարքի կնքմանը, կամ ձախողմանը. ԶԼՄ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայի բանակցությունները երբեք այսքան մոտ չեն եղել կամ գործարքի կնքմանը, կամ ձախողմանը. ԶԼՄ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում Է regionpress.am։
Իրանի միջուկային գործարքի շուրջ Վիեննայի բանակցությունները հասել են այն փուլին, որն ամենամոտն է թե՛ խորհրդակցությունների հաջող ավարտին, թե՛ դրանց լիակատար ձախողմանը, հաղորդել է Axios-ը՝ վկայակոչելով բանակցությունների հետ կապ ունեցող ԱՄՆ բարձրաստիճան անանուն պաշտոնյայի:
«Մենք ավելի քան երբևէ մոտ ենք համաձայնության, բայց միևնույն ժամանակ մոտ ենք բանակցությունների ձախողմանը», - ասել է աղբյուրը։ Նրա խոսքով, Վիեննայի բանակցություններում որոշակի առաջընթաց կա, բայց շատ քիչ: Աղբյուրը նշել է, որ այժմ Իրանին կամ պետք է օգնել արագացնել բանակցությունները, կամ դանդաղեցնել միջուկային ծրագրի զարգացումը, որպեսզի ժամանակ շահի երկխոսության համար։ Նա նաև Axios-ին ասել է, որ ԱՄՆ-ը և մյուս կողմերը հասկացրել են Իրանին, որ եթե դիվանագիտությանը ավելի շատ ժամանակ է պետք, ապա Թեհրանը պետք է դանդաղեցնի իր միջուկային ծրագիրը:
Աղբյուրը պարզաբանել է, որ ներկայիս հունով բանակցությունները չեն կարող շարունակվել։ Միևնույն ժամանակ, բոլոր ուժերը կենտրոնացած են ԳՀՀԾ-ի գործողությունը վերականգնելու, այլ ոչ թե ժամանակավոր գործարքի հասնելու վրա, հավելել է նա։ Իր հերթին, Axios-ը մեջբերել է անանուն եվրոպացի դիվանագետի խոսքերը, ըստ որի, տարաձայնությունները մնում են նույնը՝ այն մասին, թե Իրանը ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի իր ծրագրի զարգացումը սահմանափակելու համար, ի՞նչ պատժամիջոցներ պետք է հանվեն Իրանից, ի՞նչ երաշխիքներ կլինեն, որ ԱՄՆ-ը, հակաիրանական պատժամիջոցների հնարավոր վերացումից հետո, հետագայում այս երկրի դեմ պատժամիջոցներ չի կիրառի։
Ըստ Axios-ի՝ ԱՄՆ վարչակազմը ոչ պաշտոնապես հունվարի վերջը կամ փետրվարի սկիզբը համարում է ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների վերջնաժամկետ՝ նշելով, որ այդ դեպքում Իրանի միջուկային ծրագրի զարգացումն անարդյունավետ կդարձնի ԳՀՀԾ-ի ներկայիս պայմանները: Հիշեցնենք, 2015 թվականին Իրանը և «վեցյակի» երկրները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան, ստորագրել էին ԳՀՀԾ՝ միջուկային համաձայնագիր, ըստ որի Թեհրանը պետք է սահմանափակի իր միջուկային ծրագրի զարգացումը բացառապես խաղաղ նպատակներով։
Համաձայնեցվել էին սահմանել հատուկ պայմաններ, այդ թվում՝ ուրանի հարստացման մակարդակի, Իրանի միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների ընդունման, պատժամիջոցների փուլային վերացման դիմաց։ 2018-ին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել ԳՀՀԾ-ից և վերահաստատել պատժամիջոցները Իրանի նկատմամբ, ինչը ստիպել էր Թեհրանին աստիճանաբար հրաժարվել գործարքի որոշ պայմաններից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

Արցախում մեկնարկել է «Ապրելու ձայնը» խորագրով գրական- մշակութային նախագիծը

Search