Artsakhpress

Հասարակական

Խերխանում բարեկարգման աշխատանքներ են նախատեսվում

ԱՀ Մարտունու շրջանի Խերխան գյուղում 128 բնակիչ է ապրում:

Խերխանում բարեկարգման աշխատանքներ են նախատեսվում

Խերխանում բարեկարգման աշխատանքներ են նախատեսվում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խերխանի համայնքապետ Գրիշա Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Խերխանը շրջանի ամենահինավուրց գյուղերից մեկն էր, որտեղ ապրում էին ունևոր մարդիկ:

«Գյուղի ազատ բնակֆոնդում 18 տուն ունենք, որոնք սիրով կտրամադրենք տեղահանված մեր հայրենակիցներին. նրանք նոր շունչ կհաղորդեն երբեմնի բարգավաճ մեր գյուղին: Դպրոցը գործում է հին եկեղեցուն կից կառուցված շենքում, որտեղ սովորում է 15 աշակերտ: Գյուղում մանկապարտեզ չի գործում, սակայն նախադպրոցական տարիքի 16 երեխա ունենք»,-ներկայացրել է համայնքապետը:

Գ. Կարապետյանը որպես գյուղի հիմնական խնդիր առանձնացրել է գազաֆիկացումը, ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակը:

Նա նշել է, որ համայնքապետարանի շենքը, բուժկետն ու ակումբը վերանորոգման կարիք ունեն, և այդ ուղղությամբ աշխատանքներ են նախատեսվում: Խոսելով 44-օրյա պատերազմի թողած անդառնալի հետքերի մասին՝ համայնքի ղեկավարն ասել է, որ փոքրիկ գյուղն այդ պատերազմում 3 զոհ է ունեցել, որոնցից մեկի՝ Ս. Սեյրանյանի բազմազավակ ընտանիքի բնակարանը վերանորոգվել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ջանքերով:

Անդրադառնալով բնակչության զբաղվածությանը՝ մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ պատերազմից հետո 990 հա վարելահողից 350 հա անցել է թշնամու տիրապետության տակ:

«Գյուղացու հիմնական զբաղվածությունը գյուղատնտեսությունն է` անասնապահությունն ու հողագործությունը: Վստահաբար կարող եմ ասել, որ առկա խնդիրներից բնակիչները չեն ընկրկում, նրանք շարունակելու են ապրել ու արարել իրենց հայրենիքում՝ տերը լինելով այս հողի»,-հավաստիացրել է համայնքապետը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search