Artsakhpress

Քաղաքական

ՀԴԲ-ն խուզարկել է Ադրբեջանի հետ կապված կոնգրեսականի տունը, Ադրբեջանի դեսպանը «մեկ քայլ առաջ» լքել է Վաշինգտոնը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) խուզարկել է դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելարի՝ Տեխաս նահանգում գտնվող բնակարանը դաշնային լայնածավալ հետաքննության մի գործով, որի հետքերը տանում են դեպի Ադրբեջան և կապված են նաև ամերիկացի որոշ գործարարների հետ:

ՀԴԲ-ն խուզարկել է Ադրբեջանի հետ կապված կոնգրեսականի տունը, Ադրբեջանի դեսպանը «մեկ քայլ առաջ» լքել է Վաշինգտոնը

ՀԴԲ-ն խուզարկել է Ադրբեջանի հետ կապված կոնգրեսականի տունը, Ադրբեջանի դեսպանը «մեկ քայլ առաջ» լքել է Վաշինգտոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնում է ամերիկյան ABC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ ABC News-ի՝ գործը հետաքննում է Վաշինգտոնի բարձրաստիճան դատախազը, բայց պարզ չէ՝ արդյոք հենց Կուելարն է Ադրբեջանի և ամերիկացի գործարար շրջանակների հետ առնչվող դաշնային հետաքննության հիմնական թիրախը:
Ամեն դեպքում, այն բանից հետո, երբ ՀԴԲ գործակալները խուզարկել են կոնգրեսականի՝ Լարեդո քաղաքում գտնվող բնակարանը, նրա օգնականը հայտարարել է, որ կոնգրեսականը «լիարժեքորեն կհամագործակցի ցանկացած հետաքննության շրջանակում»:
«Նա ուզում է համոզված լինել, որ կապահովվի արդարադատությունը և օրինականությունը», - ասել է Կուելարի օգնականը:
Ամերիկյան լրատվական հեռուստաալիքը նաև հիշեցրել է, որ Տեխասի 28-րդ ընտրատարածքից Ներկայացուցիչների պալատի անդամ ընտրված Կուելարը, որը Կոնգրեսում է 2005 թվականից, եղել է Կոնգրեսի Ադրբեջանի հարցերի հանձնախմբի համանախագահը: Նա բազմիցս հանդիպել է ադրբեջանցի պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ:
Իսկ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը այս դեպքի առնչությամբ Ֆեյսբուքում գրել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի երկարամյա դեսպան Սուլեյմանովը ՀԴԲ գործակալների խուզարկությունից և ադրբեջանական կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ դաշնային խոշոր քրեական հետաքննությունից «մեկ քայլ առաջ» լքել է քաղաքը: Ըստ Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի՝ Նահանգներում Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ տեղեկությունը վաղուց «բաց գաղտնիք» է եղել վաշինգտոնյան շրջանակներում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search