Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն գործի շրջանակում խուզարկվել է ԱՄՆ կոնգրեսականի տունն ու գրասենյակը. ամերիկյան մամուլ

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հունվարի 19-ին Հետախուզությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) խուզարկություններ է անցկացրել Թեքսաս նահանգից առաջադրված, դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուայարի տանը և նրա Թեքսասի նախընտրական գրասենյակում:

Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն գործի շրջանակում խուզարկվել է ԱՄՆ կոնգրեսականի տունն ու գրասենյակը. ամերիկյան մամուլ

Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն գործի շրջանակում խուզարկվել է ԱՄՆ կոնգրեսականի տունն ու գրասենյակը. ամերիկյան մամուլ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ խուզարկությունները անց են կացվել լայնածավալ մի գործի շրջանակում, որն ըստ ամերիկյան լրատվամիջոցների, կապված է Ադրբեջանի և ամերիկացի մի քանի գործարարների հետ:
Ըստ ABC NEWS-ի, դեռևս պարզ չէ, թե արդյոք Քուայարը հանդիսանում է հետաքննության թիրախը, թե ոչ: Խուզարկությունը անցկացվել է դատարանի համաձայնությամբ: Դեմոկրատ կոնգրեսականի գրասենյակը, ի պատասխան The Hill-ի հարցման, հաստատել է հետաքնության փաստը, սակայն որևէ տեղեկություն չի տրամադրել խուզարկությունների մասին՝ փոխարենը հանդես է եկել հայտարարությամբ, ուր, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, ասել է, որ կոնգրեսականը պատրաստ է լիովին համագործակցել իրավապահների հետ՝ երաշխավորելու համար, որ ապահովվի արդարության ու օրենքի գերակայությունը:
Ըստ ABC NEWS-ի՝ ՀԴԲ-ի և արդարադատության նախարարության խոսնակները հրաժարվել են մեկնաբանել այս զարգացումները: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Քուայարը 2005 թվականից ներկայացնում է Թեքսասի 28-րդ ընտրաշրջանը, որը գտնվում է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին և վերջին տարիներին հանդիսացել էր նաև ԱՄՆ Կոնգրեսում ադրբեջանական հարցերով հանձնախմբի համանախագահ: Նա բազմիցս հանդիպել է Ադրբեջանի պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին դեսպան Սուլեյմանովի հետ, նշում է ABC-ին:
Մարտի սկզբին կոնգեսականի այս տեղի համար պետք է կայանան նախնական ընտրություններ, ուր Քուայարի մրցակիցն է իմիգրացիոն հարցերով փաստաբան Ջեսիկա Ցիստերոսը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search