Artsakhpress

Հասարակական

Պետնախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի պատվիրակությանը՝ Աբրահամ Գասպարյանի գլխավորությամբ:

Պետնախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետ

Պետնախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ետական նախարարը ողջունել է կենտրոնի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և կարևորել հատկապես երկարաժամկետ ու ինստիտուցիոնալ զարգացմանը միտված ծրագրերի շարունակականությունը:

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը ներկայացրել է իրականացված ծրագրերն ու խոսել հետագա նախաձեռնությունների մասին, որոնք նպատակ ունեն ծառայել Արցախի զարգացմանը՝ մտավոր ներուժի համախմբմամբ ու զարգացմամբ, տնտեսական կյանքի աշխուժացմամբ և այլ ուղղություններով:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Արցախի կառավարության և «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն/հիմնադրամի միջև համագործակցության շուրջ: Նախանշվել են որոշ նոր ծրագրեր, որոնք նպատակաուղղված են և՛ պատերազմի հետևանքների վերացմանը, և՛ ռազմավարական ծրագրերի իրականացմանը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search