Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրել է չհրապարակել իրենց պատասխանը

ԱՄՆ իշխանությունները ռուս գործընկերներին խնդրել են չհրապարակել Ռուսաստանի` անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների գրավոր պատասխանը:

ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրել է չհրապարակել իրենց պատասխանը

ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրել է չհրապարակել իրենց պատասխանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան միևնույն ժամանակ խոստովանել է, որ Մոսկվան, միևնույնն է, կարող է հրապարակել փաստաթուղթը։
Նա նշել է, որ ամեն դեպքում ռուսական նախաձեռնությանը դիվանագիտական պատասխան տալն իմաստ ունի, թեև այն չի համապատասխանի Ռուսաստանի պահանջներին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո ասել էր, որ հաջորդ շաբաթ ամերիկյան կողմը գրավոր պատասխան կուղարկի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։ Լավրովը նշել էր, որ ճիշտ կլինի հրապարակել ԱՄՆ-ի պատասխանը։
2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search