Artsakhpress

Միջազգային

Եվրոպայի 2022 թվականի մշակութային մայրաքաղաք է դարձել Լիտվայի Կաունաս քաղաքը

Լիտվայի Կաունաս քաղաքը 2022 թվականին պաշտոնապես դարձել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը։

Եվրոպայի 2022 թվականի մշակութային մայրաքաղաք է դարձել Լիտվայի Կաունաս քաղաքը

Եվրոպայի 2022 թվականի մշակութային մայրաքաղաք է դարձել Լիտվայի Կաունաս քաղաքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
ELTA պորտալի փոխանցմամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Օդրի Ազուլեն հայտնել է, որ Կաունասում կանցկացվի հանդիսավոր արարողություն՝ 2022 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի իրավունքը ստանձնելու կապակցությամբ։
«Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հրավերով «Կաունաս և Կաունաս տարածաշրջան՝ 2022 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» նախագծի բացմանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չեղարկել են իրենց այցերը COVID-19-ի պատճառով, նրանք միջոցառման մասնակիցների և կազմակերպիչների հետ կխոսեն տեսաուղերձի միջոցով»,- նշվում է հաղորդագրությունում։
Հանգստյան օրերին Կաունասում տեղի կունենան ավելի քան 100 տարբեր մշակութային միջոցառումներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հուլիսի 1-ից կփոխվի տեղահանված քաղաքացիների բնակվարձերի փոխհատուցման պետական ծրագիրը. Նախագահ Հարությունյան

«Արցախում արտոնյալներ չպետք է լինեն». Նախագահի խոսնակը՝ գեներալ Կարապետյանի ձերբակալության մասին

Պայթյուն ՌԴ զորամասերից մեկում. կա զոհ և 7 վիրավոր

Ի գիտություն տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի շահառուների

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Արցախում անհետ կորել է ՌԴ քաղաքացի

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Search