Artsakhpress

Միջազգային

Լուգանսկում հայտարարել են Ուկրաինայից դիվերսիոն խմբի կողմից զինծառայողի առևանգման մասին

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոն հայտնել է, որ ուկրաինացի դիվերսանտները Դոնբասի շփման գծից առևանգել են իրենց պաշտպանության վարչության աշխատակցին։

Լուգանսկում հայտարարել են Ուկրաինայից դիվերսիոն խմբի կողմից զինծառայողի առևանգման մասին

Լուգանսկում հայտարարել են Ուկրաինայից դիվերսիոն խմբի կողմից զինծառայողի առևանգման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Հունվարի 22-ին Ուկրաինայի Զինված ուժերի դիվերսիոն խումբը Սվետլոդարսկի բլրի շրջանում գտնվող տարածքի մի հատվածը պարեկելիս առևանգել է ԼԺՀ-ի ժողովրդական  ոստիկանության զինծառայողին»,- SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է Ֆիլիպոնենկոն։
Ժողովրդական միլիցիայի ներկայացուցչի խոսքով՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ զինծառայողը ռադիոյով հաղորդագրություն է փոխանցել անտառային գոտում կասկածելի գործողության մասին և, չսպասելով ուժեղացմանը, ստուգել է տարածքը։
Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Կիևը չի կատարում մինսկյան պայմանավորվածությունները և ձգձգում է բանակցությունները հակամարտության կարգավորման համար։ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Կիևը Դոնբաս է ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի ողջ անձնակազմի կեսը։ Մոսկվան մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ի երկրներից ռուսական սահմաններ ռազմական տեխնիկա տեղափոխելու և Դոնբասում արևմտյան հրահանգիչների թվի ավելացման կապակցությամբ։ Արևմտյան երկրները շարունակում են ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ զենք մատակարարելով Դոնբասում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search