Վաշինգտոնը կարծում է, որ Մոսկվայի հետ հարաբերություններում կան մի շարք ոլորտներ, որտեղ կողմերը կարող են վերացնել անվտանգության ոլորտում փոխադարձ մտահոգությունները, այդ թվում նաև սպառազինությունների վերահսկողությունը։
«Կան մի շարք ոլորտներ, որոնցում, իմ կարծիքով, մենք կարող ենք լուծել փոխադարձ մտահոգությունները Եվրոպայում անվտանգությանն այն ձևի վերաբերյալ, որը կբավարարի բոլոր կողմերին»,- ասել է Բլինկենը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է, որ նման ոլորտների օրինակներից կարող էր լինել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի սպառազինությունների վերահսկողությունը: